16 Մարտի, Կիրակի, 2025
KFC

Ծառուկյանի ապարանքում էլ հասկացան, որ թագավոր չի

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը  անդրադառնալով  ԲՀԿ-ի հետընտրական լռությանը` մասնավորապես ասաց, որ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնում նշանակվեց մի մարդ, ով ուղղակի ոչ բարեկամական հարաբերություններ ունի Գագիկ Ծառուկյանի հետ:

“Այսինքն` իշխանությունը ասում է` եղբայր գնա այն տեղը, որտեղ շատ ուզում էիր` պարոն Օսկանյանի մեկնությամբ գնալ: Ամբողջ ընտրարշավում գնում ես մենաշնորհ ջարդելու, իսկ հիմա առայժմ գնահատական չես տալիս: Մի գնահատական է հնչել` պետք է վերափոխել ընտրական համակարգը. դա ընտրության հետ ինչ կապ ունի՞: Չի կարելի հանձնաժողովում լինել ընդդիմադիր, իսկ փող բաժանելուց` իշխանամետ: Հիմա եթե ԲՀԿ-ն շատ էլ ուզի, ՀՀԿ-ն իրեն կոալիցիա չի վերցնի: Կարիքը չունի”,-վերլուծեց Սուրենյանցը:

Ինչ վերաբերում է Գագիկ Ծառուկյանին սեփական շրջապատում “թագավոր” հռչակելուն, քաղաքագետը հայտարարեց, որ ԲՀԿ-ում էլ ոմանք հասկացան, որ թագավորներ չեն լինում. “Ովքեր թերահավատ էին, ապրիլի 24-ին հասկացան” :

Հիշեցնենք, որ ապրիլի 24-ին, երբ ԲՀԿ առաջնորդը ցանկանում էր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրից իջնել պաշտոնյաների համար նախատեսված տեղով` նրան ոստիկանները արգելեցին

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ