19 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Սուտ է,սուտ է. Քոչարյանը վրդովվեց /վիդեո/

ՀՀ անձնագրային և վիզաների վարչության պետ Հովհաննես Քոչարյանը ավելորդ է համարում մեկնաբանել ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հայտարարությունը, այն մասին , որ վերջին օրերին 8 000 ապարանցիներ հաշվառվել և ընտրական իրավունք են ձեռք բերել Երևանի Աջափնյակ համայնքում: Henaran.am ի հարցից Քոչարյանը վրդովվեց. “Սուտ է,սուտ է չեմ ուզում անգամ անդրադառնամ այդ անհեթեթությանը”,-ասաց : Henaran.am-ին Հովհաննես Քոչարյանի պատասխանը դիտեք […]

ՀՀԿ-ն բացասական, ԲՀԿ-ն` դրական

Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի լուսաբանման ժամանակ հայկական հեռուստաընկերություններից որևէ մեկը որևէ քաղաքական ուժի հանդեպ ընդգծված խտրականություն չի ցուցաբերել: Այս մասին “Հենարան” մամուլի ակումբում տեղեկացրեց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավարսարդյանը :  Երևանի մամուլի ակումբը Հայաստանի հեռարձակվող ԶԼՄ-ներում Երևանի ավագանու ընտրությունների լուսաբանման մշտադիտարկում է անցկացրել: Ուսումնասիրվել է 2013 թվականի ապրիլի 7-ից 24-ն ընկած ժամանակահատվածը: Ուսումնասիրվել են […]

Վովային սխալ են հասկացել. փեսան պարզաբանեց

“Գողական ե՞ք, թե՞ պատգամավոր, արա”,- Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի արտահայտությունը մեկնաբանել խնդրող լրագրողներին Գասպարյանի փեսան, ԱԺ պատգամավոր Արթուր Գեւորգյանը ասաց, որ հարցը տան ոստիկանապետին: “Կարծում եմ, որ պատգամավորը պետք է պատգամավոր լինի, ոչ թե  գողական”,-ասաց պատգամավորը: Իսկ նման երեւույթ կա խորհրդարանում Գեւորգյանը խորհուրդ տվեց հարցը ուղղեք այդ պատգամավորին, ով դիմել է ոստիկանապետին: “Իսկ ես ասեմ, […]

Տարոն Մարգարյանի շտաբի արձագանքը ՀԱԿ-ի` դատախազություն դիմելու հայտարարությանը

Երեւանի քաղաքապետ, ՀՀԿ համամասնական ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանի նախընտրական շտաբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը չի ցանկանում մեկնաբանել ՀԱԿ-ի` դատախազություն դիմելու հետ կապված հայտարարությունը: Henaran.am-ի հետ զրույցում Շարմազանովն ասաց. “Նման բացահայտ անհեթեթությունները մեկնաբանելու վրա ժամանակ ծախսել չեմ ցանկանում”: Նշենք, որ Հայ ազգային կոնգրես կուսակցութունում, կատարելով  ուսումնասիրություն, կազմել են նամակ եւ դիմել դատախազություն՝ Տարոն Մարգարյանին քրեական պատասխանատվության կանչելու […]

“Բարեւ Երեւանը” պահանջում է ընտրապայքարից հանել ՀՀԿ-ին

“Բարեւ Երեւան” կուսակցությունների դաշինքի անդամ Դանիել Իոաննիսյանը ապրիլի 26-ին եւ 29-ին բազմաթիվ ընտրախախտումների մասին հաղորդումներ է ներկայացրել ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողով:   Խախտումների մեծամասնության հեղինակը ՀՀԿ-ն է, սակայն կան նաև ԲՀԿ-ի, ՕԵԿ-ի. ոստիակնության, մարզպետարանների եւ այլ մարմինների կողմից կատարված խախտումներ:   Հիմք ընդունելով այն, որ Հանրապետական կուսակցության խախտումների քանակն ու մաշտաբն այնպիսին է, որ դրանք […]

Գողական պատգամավորներ չկա՞ն /վիդեո/

Ազգային ժողովի պատգամավոր Ալեքսան  Պետրոսյանը՝ “ՄԱՊ-ի Ալիկ”, որեւէ հարցով չի դիմել ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին: Նույնիսկ այն դեպքում, երբ նրա որդու հետ էր միջադեպ եղել: Անցած տարվա սեպտեմբերին պատգամավորի որդու` Մակար Պետրոսյանի անունը հոլովվեց երիտասարդների բախման ժամանակ: “Բայց ինչ էր եղել, որ զանգեի, ճշտեք դեպքի հանգամանքները”,-ասաց պատգամավորը: Վերջինիս չմեկնաբանեց ոստիկանապետի արտահայտությունը` “գողական եք, թե պատգամավոր”: “Ես […]

Արքայի վերադարձը. Նիդերլանդները վերջ տվեց մայրիշխանությանը

Նիդերլանդների թագուհի Բեատրիսը իր վերջին ուղերձն է հղել ենթականերին եւ ժողովրդին` գահը ավագ որդուն` արքայազն Վիլհելմ Ալեքսանդրին հանձնելուց առաջ, տեղեկացնում է “Associated Press”-ը: Իր ուղերձում Բեատրիսը կոչ է արել իր ծառայողներին աջակցել նոր միապետին: “Ներկա պահին իմ ամենամեծ ցանկությունն այն է, որ նոր միապետն զգա ձեր աջակցությունն ու վստահությունը”,-հայտարարել է թագուհին: Նա համոզմունք է հայտնել, […]

Նախագահին օգնել ա պետք … /վիդեո/

Երևանի ավագանու ընտրություններում ՕԵԿ-ի համամասնական ցուցակը գլխավորող Արմեն Երիցյանը նախօրեին հանդիպեց Կենտրոն վարչական շրջանի բնակիչների հետ: Նրանք Henaran.am-ի հետ զրույցում ասացին, որ Երիցյանին համարում են հարմար թեկնածու, սակայն գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանին ևս հարմար թեկնածու են համարում: ”Մարգարյանն էլ է հարմար թեկնածու: Ազնիվ պայքար է, թող պայքարեն ու հաղթեն, ուժեղները կհաղթեն”,-ասաց երևանցիներից մեկը:  ”Տարոնը որ […]

“Մհեր հոպարն ա հյուրասիրում …”

Ազգային ժողովի հերթական քառօրյայի աշխատանքը սկսվեց մի շարք օրենքների եւ օրենսդրական նախաձեռնությունների քվեարկությամբ: Քվեարկությունից հետո պատգամավորները խումբ- խումբ դուրս եկան նիստերի դահլիճից: Սամվել Ալեքսանյանը՝ մտած Մհեր  Սեդրակյանի թեւը շարժվեց դեպի վերջինիս աշխատասենյակը: “Ուր եք գնում”,-հարցրեց պատգամավորներից մեկը: “Տեսնենք, Մհեր հոպարն ինչ ա հյուրասիրում”,-ասաց Սամվել Ալեքսանյանը:

Երեւանում ընտրողների թիվը նվազել է

ՀՀ անձնագրային և վիզաների վարչության պետ Հովհաննես Քոչարյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը խոսեց Երևանում փաստացի հաշվառված քաղաքացիների և ընտրացուցակների ճշտումների մասին: Մամուլում շրջանառվող ընտրախախտումների և զանգվածային գրանցումների հարցերի շուրջ տեղեկությունները Հովհաննես Քոչարյանը մեկնաբաեց այսպես. “Անձնագրային և վիզաների վարչությունը երբեք զանգվածային գրանցումներ չի արել: Եթե սեփականատերը ցանկանում է իր հասցեում 10 , 20 կամ 30 անձ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի