18 Հունվարի, Կիրակի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ես ձգտում եմ օլիգարխ դառնալ. պատգամավորը դուռը շրխկացրեց լրագրողների երեսին

“Իհարկե ունեմ, եկեք Արմավիր, տեսեք”: Այսպես պատասխանեց ԱԺ պատգամավոր Նահապետ Գեւորգյանը (Նովոն)` լրագրողների հարցին` արդյո՞ք նա խոշոր սեփականություն ունի: -Իսկ Ազգային ժողովում օլիգարխներ կա՞ն: -Կան, խի՞ չկան: Օրինակ` իմացա, որ իմ անունն էլ կա: Ես ձգտում եմ, որ դառնամ օլիգարխ: -Երկրում ստեղծված հետընտրական լարվածությունը լուծելու ինչ տարբերակ է տեսնում պատգամավորը: -Չունեմ ձեզ պատասխան տալու, անցեք,-եզրափակեց Նահապետ […]

Պարոն Ուրիխանյանը չի տիրապետում բյուջետային ծրագրավորման գործընթացներին

Երևանի քաղաքապետարանի ֆինանսական վարչության պետ Վիլեն Արևշատյանը պարզաբանել է  ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հայտարարության հետ կապված հարցերը: ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի զարմացած հարցադրումները հանգեցնում են այն մտքին, որ պարոն Ուրիխանյանը չի տիրապետում բյուջետային ծրագրավորման գործընթացներին, քանի որ արտաքուստ տպավորություն ստեղծելու համար արվող հայտարարությունները առնվազն պետք է հիմնված լինեն որոշակի […]

“Ժառանգությունը” վաղը ԿԸՀ կներկայացնի Երեւանի ավագանու ցուցակը

“Ժառանգություն” կուսակցությունը վաղը ԿԸՀ կներկայացնի Երեւանի ավագանու իր ցուցակը, ապա այն կներկայցվի հանրությանը: Այս մասին այսօր տեղեկացրեց կուսակցության խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը: “Մենք կփորձենք հաղթել ՏԻՄ ընտրություններում, այս դեպքում` Երեւանի ընտրություններում: Մենք հնարավորություն ունենք մասնակցելու եւ հաղթելու, եւ ես վստահ եմ, որ Երեւանում մենք հաղթելու ենք”,-ասաց: Խուրշուդյանը նշեց, որ իրենք կարեւորում են Երեւանը, քանի որ նախ […]

Սերժ Սարգսյանը զարմացրել է “Ժառանգությանը”

“Մեզ համար իրենց թեման փակված չէ եւ լուծվելու է ժողովրդի կողմից”: Այսօր` մարտի 20-ին Ազատության հրապարակում լրագրողներին ասաց “Ժառանգություն” կուսացության խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը` պատասխանելով ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանին, ով նշել էր, որ “Ժառանգության” հետ իրենց համագործակցության թեման փակված է: Խուրշուդյանը նշեց, որ ամեն ինչ արվելու է, եւ այս քաղաքական պայքարը շարունակվելու է մինչեւ հաղթանակ: […]

Ապրիլի 9-ին ԱԺ հատուկ նիստ կհրավիրվի Մարզահամերգային համալիրում

ԱԺ կանոնակարգ օրենքի 56-րդ հոդվածի 2-րդ մասի Ա ենթակետի համաձայն, քիչ առաջ քվեարկության դրվեց  Ազգային ժողովի հատուկ նիստ գումարելու մասին նախագիծը, որը խորհրդարան էր ներկայացրել ԱԺ ՀՀԿ խմբակցությունը: Նախագծին կողմ քվերակողների թիվը 66 էր, դեմ` 6, ձեռնպահ` 25: Ի դեպ,  ապրիլի 9-ին Մարզահամերգային համալիրում տեղի կունենա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությունը: 

Օլիգարխիան ավելի պաշտպանված կլինի

Նախագահի նախկին թեկնածու Արման Մելիքյանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցը տարակուսելի է համարում: ՛՛Հատկապես ուշագրավ էր այն, թե ինչու են Հայաստանից մարդիկ հեռանում, պարզվեց, որ հեռանում են ոչ թե սոցիալական վատ պայմանների պատճառով, այլ գաղջ մթնոլորտի հետևանքով, մնում է հասկանալ ինչի հետևանքով է դա առաջացել՛՛,-այսօր ՛՛Հենարան՛՛ ակումբում նկատեց նախագահի նախկին թեկնածուն: Մելիքյանը համաձայնեց, որ փոփոխություններ […]

Մամեդյարովը` Երեւան-Վան չվերթի մասին

“Ադրբեջանում Թուրքիայի դեսպանը բազմիցս խոսել է Երեւանի եւ Վանի միջեւ ավիաչվերթների մասին”: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը, հաղորդում է “1NEWS.AZ”-ն: Նրա խոսքով` թուրք դիվանագետի հայտարարությունն Ադրբեջանն ընդունում է որպես Անկարայի պաշտոնական դիրքորոշում: “Ողեւորների ներկայությունը կամ բացակայությունն այլ հարց է”,-ընդգծել է նա: Նշենք, որ Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Իսմայիլ Ալպեր Ջոշղուն հայտարարել էր, […]

Հայրիկյանի մահափորձի պատվիրատուները ազատության մեջ են /վիդեո/

ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի դեմ կազմակերպված մահափորձի գործով կալանավորվածները միայն կատարողներն են: Հայրիկյանը պահանջում է գտնել իրական պատվիրատուներին եւ գտնում է, որ մահափորձը ուղղված էր եւ քաղաքական գործիչ Հայրիկյանի, եւ նախագահի թեկնածու Հայրիկյանի դեմ: “Պարույր Հայրիկյանը գտնում է, որ իր դեմ մահափորձի քրեական գործով կալանավորված անձինք ընդամենը փոքրագույն մասնիկ են, ուստի, հաշվի առնելով հանցագործության բնույթը եւ […]

Տիգրան Ուրիխանյանի օգնականի գրագիտության “ցենզն” ու պատասխանը

Զավեշտ թիվ 1՝ Գագիկ Մելիքյան: “Եթե ուղեղտ չի հերիքում հասկանալու, որ խոսքը ոչ թե Վոլոչկովայի մասին էր, այլ Տարոն Մարգարյանի, ուրեմն խելքի արի ու զբաղվի քեզ հասանելի գործերով: Ժողովրդի փողերը լափելուց հետո մի փորձեք ձեզ քննադատողի առողջությունից խոսել, մանավանդ դու՝ Գագիկ, որ առիթ ունեցել էս նախանձով դիտարկել ու բարձր գնահատական տալ այն մարդու կանանց նկատմամբ […]

Կկրկնի՞ Հռոմի Ֆրանցիսկոս պապը կարդինալ Բերգոլիոյի խոսքերը Հայոց ցեղասպանության մասին

Կարդինալ Խորխե Մարիո Բերգոլիոյի՝ Հռոմի Ֆրանցիսկոս պապ դառնալուց շատ չանցած, հայկական և թուրքական լրատվամիջոցները շտապեցին իրենց լսարաններին տեղեկացնել, որ արգենտինացի արքեպիսկոպոսը մի շարք առիթներով ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Երբ Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը 2004 թվականի ապրիլի 23-ին այցելեց Բուենոս Այրես, կարդինալ Բերգոլիոն միացավ նրան էկումենիկ պատարագում և խոսեց Հայոց ցեղասպանության նահատակների ոգեկոչման արարողության ժամանակ: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի