03 Փետրվարի, Երկուշաբթի, 2025
KFC

Վճռաբեկը երկու ճանապարհ ունի. ակտիվիստները չեն հավատում, բայց բողոքում են /լրացվում է/

Այսօր առավոտից ՀՀ Վճռաբեկ դատարանի մուտքի մոտ բողոքի ակցիա է կազմակերպել “Հայաստանն առանց քաղբանտարկյալների” կազմակերպությունը, այստեղ են Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստերը` Լեւոն Զուրաբյանի գլխավորությամբ: Նրանք պահանջում են ազատ արձակել երիտասարդ ակտիվիստ Տիգրան Առաքելյանին:

Այսօր` մայիսի 8-ին Վճռաբեկ դատարանը նշանակել է Հայ ազգային կոնգրեսի 4 երիտասարդ ակտիվիստների գործով ատավարության օրը: Հիշեցնենք, Վճռաբեկ ատարանը վարույթ է ընդունել Տիգրան Առաքելյանի եւ մյուսների վերաբերյալ քրեական գործի վճռաբեկ բողոքը: Այսօր դատարանը կամ ուժի մեջ կթողնի առաջին ատյանի դատարանի կալանավորման մասին որոշումը, կամ որոշումը կվերանայվի:

Ակտիվիստ Սարգիս Գեւորգյանը, ով այս գործով գտնվում է պայմանական ազատության մեջ, չի հավատում արդար դատավարությանը, քանի որ, ինչպես ինքը նշեց “Henaran.am“-ի հետ զրույցում, իրենց շարունակական պայքարը ոչ թե նրա համար է, որ իրենց ձայնը լսելի դառնա իշխանություններին, այլ որպեսզի ժողովուրդը հասկանա, թե իրականում ինչ երկրում է ապրում: 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ