06 Հուլիսի, Կիրակի, 2025
KFC

Վարչապետն ասաց` սահմանադրական փոփոխություններ կլինեն

Կառավարության կառուցվածքում կկատարվեն փոփոխություններ, կավելացվի ևս մեկ նախարարություն: Այս որոշումն ըդնունվեց այսօր կառավարության նիստում: Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը նշեց, որ նախկինում կառավարության կազմում եղել է կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար պաշտոնը: Թովմասյանն ասաց, որ վերջին տարիների կառավարության գործունեությունը վկայում է, որ այս նախարարության կարիքը կա և այս փոփոխությունները կնապաստեն որոշակի խնդիրների լուծմանը:

Վարչապետ Տիգրան Սարգսյանը հավելեց, որ հասկանալի է, որ քաղաքական դիրքորոշում է, որը հավանության է արժանացել նաև ՀՀԿ-ի կողմից:

՛՛Միևնույն ժամանակ դա նշանակում է, որ բեռը,  որ դրվում է աշխատակազմի ղեկավարի վրա, ավելանում է. պարոն Գաբրիելյանը կոորդինացնելու է մի շարք ոլորտների՝ կրթության, առողջապահության կառավարման համակարգի ռեֆորմները, որոնք միջգերատեսչական բնույթ ունեն:

Անհրաժեշտություն կա դրանք կոորդինացնել: Նաև սա բխում է այն գաղափարախոսթյունից, որ նախագահը առաջարկեց, որ նպատակահարմար է ապագայում կատարել սահմանադրական փոփոխություններ և ավելացնել փոխվարչապետների թիվը մեր կառավարությունում, որպեսզի ավելի արդյունավետ գործունեություն իրականացնենք՛՛:

Վարչապետը նաև առաջարկեց այս օրենսդրական նախաձեռնությունը համարել անհետաձգելի ու ընդունել:

Նշենք, որ կառավարության աշխատակազմի ղեկավար անդրանիկ նախարարը ֆինանսների նախկին նախարար Վաչե Գաբրիելյանն է:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ