03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Կոնկրետ` թոշակների բարձրացում, աշխատավարձերի ավելացում… նախագահը տեսանելի արդյունքներ է սպասում այս կառավարությունից /վիդեո/

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը քիչ առաջ ժամանեց կառավարություն: Նախ, շնորհավորեց նորանշանակ կառավարությանը: Նախագահը նշեց, որ վերջին մեկ տարվա ընթացքում երեք ընտրություններ կայացան՝ խորհրդարանական, նախագահական և Երևանի ավագանու:

՛՛Խորհրդարանական ընտրությունների ընթացքում ունեցանք քաղաքական դաշտի ներկապնակը ներկայացնող խորհրդարան, որն իրեն արդեն դրսևորել է որպես ուժեղ ու գործուն մարմին՛՛,-ասաց նախագահն ու հավելեց.

՛՛Նախագահական ընտրությունների արդյունքում մենք ոնեցանք քաղաքական նոր մշակույթ: Իսկ Երևանի քաղաքապետի ընտրությունների ժամանակ մեր քաղաքացիները մեկ անգամ ևս բարձրաձայնեցին, որ պահանջում են և պատրաստ են սատարելու այն պաշտոնյաներին, ովքեր օրնիբուն աշխատում են, ամեն օր մի բան են փոխում, և պրակտիկ, կոնկրետ աշխատանքը գերադասում են շոուներից:

Յուրաքանչյուր ընտրություն և հատկապես համապետական ընտրությունները փորձություն են մեր երկրի և մեր երիտասարդ ժողովրդավարության համար: Մենք անցանք այդ փորձությունների միջով բավականին վստահ և դուրս եկանք որպես պետություն և հասարակություն ավելի ամրացած՛՛:

Սերժ Սարգսյանն ասաց, որ այժմ պետք է նվիրվել ամնացորդ և հետևողականորեն աշխատանքին: ՛՛Այժմ մեզ սպասում է 2008 թվականից ի վեր ամենաբարենպաստ ժամանակահատվածում ամբողջովին նվիրվելու մեր աշխատանքին, անմնացորդ և հետևողականորեն աշխատելուն, մարդկանց հոգսերը լուծելուն, և արդյունքում ավելի ապահով Հայաստան կերտելուն՛՛,-շեշտեց նախագահը:

Ինչ վերաբերում է կառավարությանը, ՀՀ նախագահի խոսքով.

՛՛Այս կառավարությունից սպասելիքները շատ մեծ են և արդյունավետ աշխատելու համար էլ որևէ խոչընդոտ չեմ տեսնում: Ընդհակառակը, կարծում եմ, որ ստեղծվել են նպաստավոր պայմաններ, քանիցս ասել ենք, որ մենք մեր աշխատանքով անցած տարիներին հիքմեր ենք նախապատրաստել լավ առաջընթաց ունենալու համար: Այս կառավարության աշխատանքը գնահատվելու է միայն արդյունքներով, խիստ որոշակի արդյունքներով: Անցած տարի կառավարության առջև խնդիր դրվեց ապահովել նվազագույնը յոթ տոկոս տնտեսական աճ, այս խնդիրը լուծվեց:

Այս տարի էլ նույն խնդիրն է դրված, բայց այսուհետ մենք ձեր գործունեությունից ակնկալելու ենք որակական ցուցանիշներ, կառավարության գործունեության արդյունավետություն և սոցիալական խնդիրների լուծման կոնկրետ ցուցիչներ՛՛:

Նախագահը ընդգծեց, որ այդ արդյունքները պետք է լինեն չափելի ու տեսանելի: Չափելին, ինչպես ասաց Սերժ Սարգսյանը, թոշակների ավելացումն է, աշխատավարձերի բարձրացումը, կոնկրետ սոցիալական խնդիրների լուծումը:

՛՛ Մենք շատ ու շատ խնդիրներ ունենք, հարգելի գործընկերներ, և այդ խնդիրների ու դրանց լուծման ճանապարահների մասին հնարավորություն կունենանք տեսանելի ապագայում խոսելու, խոսելու մի քիչ ավելի ընդլայնված կազմով՛՛,-ավելացրեց նախագահն ու բոլորին հաջողություն մաղթեց՝  խնդրելով գիտակցել, որ նրանց հաջաղությունից շատ ու շատ բան է կախված:

Սերժ Սարգսյանը հույս ունի և վստահ է, որ ոչ միայն կառավարության անդամները, այլև բոլոր գերատեչությունների աշխատողները պատասխանատվության մեծ զգացումով կաշխատեն: ՛՛Մեկ անգամ ևս բոլորիդ շնորհավորում և հաջողություն եմ մաղթում՛՛,-եզրափակեց նա:

Այնուհետ վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհակալություն հայտնեց նախագահին.

՛՛Կառավարությունը քաջ գիտակցում է, որ Ձեր և քաղաքացիների սպասումները  բավականին բարձր են, և ամեն ինչ կանենք Ձեր և մեր քաղաքացիների սպասումները արդարացնելու համար, որպեսզի մեր գործունեության արդյունքները լինեն տեսանելի ու շոշափելի յուրաքանչյուր քաղաքացու համար, ջանք չեն խնայի ու նվիրումով կաշխատենք՛՛,-նշեց վարչապետը:

Ապա դիմելով ներկաներին՝ նախագահը հարցրեց` հարցեր կա՞ն: Քանի որ հարեր չեղան, նախագահն ասաց` կարող ե՞նք առանց տեսախցիկների:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ