19 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Երեւանը մենակ “գոմիկների” համար չէ /վիդեո/

Ի՞նչ մոտեցում կցուցաբերի ՀԱԿԿ քաղաքապետի թեկնածու, Երեւանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը քաղաքապետարանի դիմաց տեղավորված “Կոմայգու գեյերի” հարցին: Նրա քաղաքապետության տարիներին համասեռամոլներ կային, բայց ոչ այսքան բացահայտ եւ մանկական այգու տարածքում: Henaran.am-ը փորձեց ծանոթանալ Վահագն Խաչատրյանի այդ հարցի լուծման մեխանիզմին. ”Քաղաքում պետք է ընդհանուր պահվածքի նորմեր գործեն, ոչ թե առանձին խմբերի առանձին խնդիրներ մենք պիտի լուծենք: […]

Րաֆֆի Հովհաննիսյան – Լևոն Տեր-Պետրոսյան մենամարտում առաջատարը Րաֆֆին է

Եթե հանրահավաքի արդյունավետությունը դիտարկենք Ազատության հրապարակում հավաքված մարդկանց քանակով, ապա կարող ենք արձանագրել. որ Րաֆֆի Հովհաննիսյան – Լևոն Տեր-Պետրոսյան մենամարտում առաջատարը Րաֆֆին է՝ 3 : 0 հաշվով: Արմեն Աշոտյանն է գրել ֆեյսբուքյան հանրագրում

Տեր-Պետրոսյանը վերջին անգամ բարեկամաբար դիմում է /վիդեո, ֆոտո/

ՀԱԿԿ նախագահ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր Պետրոսյանի երկար սպասված ելույթը Ազատության հրապարկում նվիրված է Երևանի ավագանու ընտրություններին: Լևոն Տեր Պետրոսյանը նշեց, որ ՀՀ բնակչության մեծամասնությունը չնայած աշխարհի տարբեր երկրների նախագահների , այդ թվում և ԱՄՆ նախագահի շնորհավորանքին, չի ընդունել և չի ընդունելու իր կողմից չընտրված նախագահ Սերժ Սարգսյանի լեգիտիմությունը. ” Միջազգային հանրությունն ու դիտորդական […]

Հայրենիքը սիրում են գույքի տեսքով

Այսօրվա ՀԱԿ հանրահավաքին մինչ ՀԱԿԿ առաջնորդ Լևոն Տեր Պետրոսյանի ելույթը ելույթներ են ունենում ՀԱԿ ակտիվի ներկայացուցիչները: ՀԱԿ պատգամավոր Լևոն Զուրաբյանը իր ելույթում վերլուծեց ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի “կեղծ քրիստոնյա լինելն ու քրիստոնեական բարոյականության և գթասրտության քողի տակ աղոթելով իր անազնիվ գործելակերպը դրսևորելը”: “Ո՞ր երկրի ոստիկանապետին է հաջողվել ցուցարարներին ցրել աղոթքով, հետո աշխատանքից ազատել ցուցարարների հանդեպ ագրեսիվ […]

“”Հանրապետականը” սփրթնել է ՀԱԿ-ի հանրային աջակցությունից”

ՀԱԿ  մամլո խոսնակ Արման Մուսինյանը  այս պահին Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքին իր ելույթում անդրադարձավ Տարոն Մարգարյանի ունեցվածքի հետ կապված հարցին և նշեց, որ հանրապետականներից ոչ ոք չի պատասխանել, թե որտեղից է գոյացել Տարոն Մարգարյանի ունեցվածքը, քանի որ Տարոնը այդ նույն անձին կարող է հարց տալ` իսկապես որտեղից: “Հանրապետականների” քարոզարշավը Արման Մուսինյանի դիտարկմամբ` “մտքից, ասելիքից զուրկ` […]

Ընտրությունները ընդդիմության համար հիանալի հնարավորություն է

“Յուրաքանչյուրն ունի սխալվելու իրավունք եւ ընթացիկ ընտրությունները ստեղծում են հրաշալի պայմաններ մեր ընդդիմադիր դաշտի համար լիուլի օգտվելու այդ իրավունքից”,-Ազգային ժողովում հայտարարեց ՀՀԿ պատգամավոր Արտակ Դավթյանը: Նա բնական է համարում, որ երեւանցիների խնդիրները գտնվում են եւ գործադիրի, եւ քաղաքապետի լուծման տիրույթներում: “Տեղական ինքնակառավարումը կնպաստի ավելի լավ Երեւան ունենալուն, որը ենթադրում է աղբահանություն, մաքուր փողոցներ, վերելակային գործող […]

Կարոտ, ռոմանտիկա … ՀԱԿ հանրահավաքը մեկնարկեց /ֆոտո, վիդեո/

Այս պահին ՀԱԿ-ը մեկնարկում է իր հանրահավաքը, որին նախնական տեղեկատվությամբ պետք է մասնակցի նաև ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿԿ նախագահ Լևոն Տեր Պետրոսյանը: Հավաքվածները գոռում են ` ՀԱԿԿ-ի անդավաճան “բրենդ-կարգախոսը` ”Լևոն,Լևոն”: Նախատեսված ժամից 20 րոպե ուշացումով հանրահավաքը բացեց ՀԱԿԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը: Նա դիմեց հավաքվածներին .”Մենք կարոտել ենք Ձեր աչքերի փայլը և համոզված ենք որ դուք […]

Դե որ այդքան ուժ ունեիք, փետրվարին ակտիվանայիք

“ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն ոսկե սարեր են խոստանում, բայց չկարողացան ավագանու կազմում ոչինչ անել: ՀԱԿ-ը “լայաղ” չարեց մասնակցել Երեւանի կառավարման գործին, հիմա ակտիվացել է: Դե որ այդքան ուժ ունեիք, փետրվարին ակտիվանայիք”: Այսօր ԱԺ-ում հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավոր Մարգարիտ Եսայանը: Նա նշեց, որ ցանկացած իշխանություն խոցելի է, քանի որ կգտնվեն մարդիկ, ում այս կամ այն հարցը դեռ լուծված […]

Ինչ են ասում

ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանն այսօր Ազգային ժողովում հայտարարությունների ժամանակ արձագանքեց ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Ավագյանի հայտարարությանը: Նա նշեց, որ մտածում էր, թե իշխող ուժը այս ամբիոնը կօգտագործի համաժողովրդական ու համապետական հարցերի, սոցիալական խավերի, շահագրգիռ խավերի խնդիրների համար, բայց հիմա պիտի մի ամկնարկ անի: ԲՀԿ խոսնակն ասաց, որ անձնական որակավորումներին չի պատասխանելու. ՛՛Մենք չենք […]

Զգուշացեք կեղծիքներից

ՀՀ ԱԺ պատգամավոր, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանի ելույթն ԱԺ հայտարարությունների ժամին Այս նախընտրական շրջանն ուշագրավ էր այն առումով, որ քաղաքական դաշտում հայտնվեցին կեղծ, այսպես ասած, չինական քաղաքական ապրանքանիշեր։ ՀԱԿ-ին փորձեց փոխարինել ՀԱԿԿ-ը, բայց առանց Նիկոլի։ ԶԳՈՒՇԱՑԵՔ կեղծիքներից, իսկական ՀԱԿ-ը Նիկոլ Փաշինյանով է։ Իսկական ԲՀԿ-ն առանց Օսկանյանի է, կեղծ ԲՀԿ-ում հոլոգրաֆիկ նշանի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի