18 Մարտի, Երեքշաբթի, 2025
KFC

Փաստը մնում է փաստ ՝ ՛՛Հանրապետականը՛՛ հաղթել է

ՀՀԿ պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի գնահատմամբ՝ Երևանի ավագանու ընտրությունները անցել են հարթ և առանց արտառոց շեղումների: Ինչ վերաբերվում է ՛՛ընդիմադիր դաշտի՛՛ հայտարարություններին, թե բաժանվել է ընտրակաշառք և լուրջ խախտումներ են եղել, ՀՀԿ պատգամավորը դա այսպես է դիտարկում.

՛՛Մեր ընտրական համակարգում ընդդիմություն -իշխանություն հարաբերությունները առաջնորդվում են միակողմանի մեղադրանքներով: Վերջնական բացահայտումներով, վերահաշվարկի արդյունքներում որոշ տեղերում ավելանում են ՛՛Հանրապետականի՛՛ ձայները: Փաստը մնում է փաստ, որ ՛՛Հանրապետականը՛՛ հաղթել է՛՛:

Արտակ Զաքարյանը գտնում է, որ ՛՛Հանրապետականը՛՛ ստացել է ժողովրդի վստահության քվեն և ՛՛սա հերթական ապացույցն է, որ ժողովուրդը վճռական պահին ձայնը տալիս է՛՛ հենց հանրապետական կուսակցությանը.”Առանձին առանձին ստուգվել է յուրաքանչյուր դեպք ,որը լուսաբանվել է մամուլով և հեռուստատեսությամբ, այնպես որ կոնկրետ փաստարկված դեպք դեռևս չի արձանագրվել”:

ՀՀԿ պատգամավորի դիտարկմամաբ՝ իրենց ընտրազանգվածը բավականին կայուն է. ՛՛Մաթեմատիկական մոդելով մոտենալ նման խնդիրներին այնքան էլ ճիշտ չի: Այս պարագայում մենք ունենք կայուն էլեկտորատ:

Կա մի զանգված, որը կայուն քվեարկում է ընդդիմության օգտին և կա մի զանգված, որը կայուն քվեարկում է իշխանության օգտին: Սակայն ռեալ, օպտիմալ որոշում կայացնելով՝ այնուամենայնիվ, նույնիսկ որոշ դժգոհություն ունեցող մարդիկ միևնույն է քվեարկել են ՀՀԿ-ի օգտին”:

ՀՀԿ ներկայացուցիչը հավաստեց . ՛՛Մենք բազմիցս ասել ենք, որ Երևանի ավագանու ընտրությունները քաղաքական ընտրություններ չեն, այլ կոմունալ, կենցաղային, հասարակական շահերի հետ կապված ընտրություններ՛՛:

Արտակ Զաքարյանի կարծիքով՝ Երևանցին դա հասկացավ հենց քարոզարշավի ընթացքում:

 

 

 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ