19 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Էս մարդն անգամ ավագանու թեկնածու չի, ի՞նչ է ուզում /վիդեո/

Այսօր, “Սիվիլիթաս” հիմնադրամի կողմից կազմակերպված Երևանի ավագանու ընտրություններրին ընդառաջ նախընտրական բանավեճին մասնակցում էին Ավագանու ընտրություններին հայտ ներկայացրած 7 կուսակցություններից 5-ը: Բանվեճը  անցավ “Մոսկվա” կինոթատրոնի “կապույտ” դահլիճում: Բացակայող 2 կուսակցությունները` իշխանական թևը ներկայացնող ՀՀԿ-ն և ՕԵԿ-ը, չներկայացան:  Բանավեճի մեկնարկից մեկ ժամ հետո անակնկալ ներս մտավ ՕԵԿ փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը: “Բարև Երևան” դաշինքի առաջնորդ Արմեն […]

Հովիկ Աբրահամյանը անկեղծություն պահանջեց, Զարուհին էլ արտասանեց

Քիչ առաջ Ազգային ժողովում հայտարարությունների ժամին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը խնդրեց գրանցվել այն պատգամավորներին, ովքեր ցանկանում են ելույթ ունենալ: “Ժառանգություն” խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը փորձեց գրանցվել նաեւ Զարուհի Փոստանջյանի փոխարեն: ՛՛Ազվությունն, անկեղծությունը լավ բան է՛՛,-ասաց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը և նշեց, որ երկրորդ անգամ կկազմակերպի գրանցում՝ հնարավորություն տալով հայտարարություն անել նաև Փոստանջյանին: Վերջինս իր ելույթում […]

Տվե’ք Դաշնակցությանը հնարավորություն փոխելու Երևանը, որ Երևանն էլ փոխի Հայաստանը

Ներկայացնում ենք ՀՅԴ-ական պատգամավոր, ավագանու ընտրություններում ՀՅԴ ցուցակը գլխավորող Արմեն Ռուստամյանի ելույթը Ազգային ժողովում հայտարարությունների ժամին:  ՛՛Իշխանություններն ամեն  ինչ անում են` համոզելու ժողովրդին, որ Երևանի ավագանու ընտրությունները քաղաքական չեն, այլ սովորական` համայնքային մակարդակի հերթական միջոցառում, որը կոչված է լուծելու զուտ թաղային, կենցաղ-սպասարկման հարցեր:  Նպատակը պարզ է՝ որքան հնարավոր է ընտրության հարցը տեղափոխել անձնական, բարեկամա-խնամիական հարաբերությունների դաշտ, […]

Ինչո՞ւ Տարոնի կինը չի կարող /վիդեո/

Ազգային ժողովի պատգամավոր Կարինե Աճեմյանը դեմ չէ, որ երկրում հարուստներ, ապահովված մարդիկ շատ լինեն: Ինչ վերաբերում է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հայտարարագրի շուրջ ՀԱԿԿ-ի բարձրացրած աղմուկին, ապա պատգամավորի խոսքով` զարմանալի չէ, որ նա այդքան գումար ունի: “Այ եթե ցույց տված չլիներ, այդ ժամանակ պիտի զարմանայինք ու ասեինք` ինչո՞ւ է թաքցրել”,- լրագրողների հետ զրույցում ասաց տիկին […]

ՄԻԵԴ-ը Տիմոշենկոյի ձերբակալությունն անօրինական է համարել

Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարանն անօրինական է ճանաչել Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի ձերբակալությունը, հաղորդում է “Lenta.ru”-ն: Տիմոշենկոյին ձերբակալել են 2011-ի օգոստոսին` Ռուսաստանի հետ գազի պայմանագրեր կնքելու ժամանակ լիազորությունների չարաշահման համար: Նրան կալանքի տակ են պահել նաեւ դատավարությունների ընթացքում “կարգուկանոնի համակարգային խախտման” համար: Նախկին վարչապետը պնդում էր, որ դատավորի վճիռը  քաղաքական դրդապատճառներ ունի: Տիմոշենկոն պատմել էր նաեւ տանջանքների ենթարկման մասին, ինչպես […]

“Նարեկ Սարգսյանի նմանները հիվանդ են. կանաչ բան տեսնեն` պիտի քանդեն”

“Սիվիլիթաս” հիմնադրամի նախաձեռնությամբ Մոսկվա կինոթատրոնում հավաքված Երևանի ավագանու ցուցակի քաղաքապետի թեկնածուները խոսեցին նաև մաքուր Երևանի մասին: Այս հարցում ընդիմադիր թևը ներկայացնող 5 ուժերի առաջնորդները համակարծիք են՝ Երևանում աղբահանության մակարդակը ցածր է և սոցիոլոգիական հարցումները ցույց են տվել,որ սա երևանցիների համար ամենախոցելի տեղերից մեկն է: “Առաքելություն ”  կուսակցության  առաջնորդ Մեսրոպ Առաքելյանի դիտարկմամբ . “Աղբահանության խնդիրը առաջնահերթ […]

”Հանրապետականը” ոչ մի թիզ չի զիջում. ուժեղ պայքար է գնալու

”Հիմա ամբողջ քաղաքական դաշտը համագործակցում է: Եթե կա մեկ ընդհանուր նպատակ` Երևանի ավագանու ընտրություններ, և խնդիր է դրված Երևան քաղաքը ազատել ”Հանրապետական” մեծամասնությունից, ապա այստեղ ում հետ ասես կարող են համագործակցել”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը` պատասխանելով հարցին, թե արդարացված համարո՞ւմ ՀԱԿ-ի համագործակցությունը ԲՀԿ-ի հետ: ”Ես կարծում եմ, որ այդ […]

Առանց Տարոնի

Այսօր, Մոսկվա կինոթատրոնի կապույտ դահլիճում “Սիվիլիթաս” հիմնադրամի կողմից կազմակերպված բանավեճին մասնակցում են Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող 5 ուժերի /”Բարեւ Երեւան”, ՀԱԿԿ, ԲՀԿ, ՀՅԴ, “Առաքելություն”-խմբ./ առաջին համարները: Հանդիպման մոդերատոր լրագրող Արամ Աբրահամյանը ցավ հայտնեց, որ գործող քաղաքապետը պետք է ներկա լիներ այս բանավեճին, բայց հրաժարվել է մասնակցել: նա նշեց որ հրավիրվել են բոլորը, սակայն ՀՀԿ և […]

Իսկ Տեր-Պետրոսյանը թալան չի արել

”Գուրգեն Եղիազարյանն իր կարծիքն է արտահայտել, մենք երբեք այդ հարցի շուրջ չենք խոսել, բայց հավանաբար հիմքեր ունի այդպես մտածելու”,-Henaran.am-ի հետ զրույցում, խոսելով ՍԴՀԿ վարչության համակարգող, ՀԱԿ դաշինքի անդամ Գուրգեն Եղիազարյանի հայտարարության մասին, որ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը նախագահական ընտրություններին չի առաջադրվել գումարի բացակայության պատճառով, ասաց ՍԴՀԿ ատենապետ, ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը:  ”Դա կարծիք է, […]

Իսրայելի ավիահարվածի արդյունքում 1 պաղեստինցի է զոհվել

Իսրայելի կողմից Գազայի հատվածին հասցրած ավիահարվածի հետեւանքով մեկ պաղեստինցի է սպանվել, եւս մեկը վիրավոր է, տեղեկացնում է BBC”-ն: Սա առաջին նմանատիպ ավիահարձակումն է` 2012-ի նոյեմբերին տեղի ունեցած ութօրյա պատերազմից հետո:  Իսրայելական զինծառայողները հաստատել են հարձակման փաստը: Ավիահարվածից 2 օր առաջ Իսրայելի վարչապետ Բենյամին Նետանյահուն զգուշացրել էր, որ Իսրայելը հզոր ռազմական հարված է պատրաստում` ի պատասխան […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի