18 Հունվարի, Կիրակի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Դատապարտվեց ուրիշի փոխարեն քվեարկելու համար

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանում՝ դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ, ուրիշի փոխարեն քվեարկելու փորձ կատարելու մեջ մեղադրվող Հրանտ Գլջյանը մարտի 21-ին դատապարտվել է տուգանքի 600 հազար դրամի չափով: Գործը դատարանում քննվել է արագացված դատաքննության կարգով: Ըստ մեղադրանքի, Հրանտ Գլջյանը ՀՀ Նախագահի ընտրությունների ընթացքում փորձել է թիվ 9/02 տեղամասում քվեարկել իր ընկեր Վիգեն Սարգսյանի փոխարեն՝ […]

Վրաստանը դադարեց նախագահական լինել

Վրաստանում գրեթե 10 տարի շարունակվող Միխեիլ Սաակաշվիլիի դարաշրջանը կարծես թե մոտեցավ ավարտին: Նախօրեին վրացական խորհրդարանը սահմանադրական փոփոխություններ կատարեց, որոնց համաձայն նախագահը վերջնականապես վերածվեց “հարսանեկան գեներալի”, ով զրկվեց կառավարության վրա որեւէ կերպ ազդելու հնարավորությունից, գրում է “новости mail.ru”-ն: Մասնագետների գնահատմամբ` “չեղյալ հայտարարվեց Սաակաշվիլիի ինքնավարությունը, ով ավարտում է իր քաղաքական գործունեությունը”: Նախագահական կուսակցությունը կարող է մնալ քաղաքական […]

“Այո, պայքարը երկրորդ տեղի համար է գնում … “. Հակոբյանը` Շարմազանովին

Դեռ նախագահական ընտրություններից առաջ էլ ՀՀԿ-ն հայտարարում էր, որ պայքարը երկրորդ տեղի համար է ընթանալու: Աժ-ում ճեպազրույցների ժամանակ “Ժառանգություն” խմբակցության ղերակավար Ռուբեն Հակոբյանը անդրադառնալով նախօրեին ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմանզանովի  հայտարությանը նշեց. “Այո, պայքարը երկրորդ տեղի համար է գնում, բայց փորձը ցույց տվեց, որ երկրորդ տեղում Րաֆֆի Հովհաննիսյանը չէ”: Ավագանու ընտրություններից հետ Երեւանի կառավարման կոալիցիոն ձեւաչափի […]

ԵՊՀ-ից հայտարարում են

2013 թ-ի մարտի 19-ին ԵՊՀ ռեկտորի աշխատակազմի ղեկավարին է հանձնվել “Երիտասարդական շարժման պահանջները” վերնագրով, ապատեղեկատվություն, սպառնալիքներ, անհասկանալի ձևակերպումներ և պահանջներ պարունակող անստորագիր մի գրություն: Նշված պահանջների վերաբերյալ համալսարանն իր դիրքորոշումն արդեն արտահայտել է ԵՊՀ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության կողմից տարածված երկու պարզաբանող հայտարարություններում (2013 թ-ի մարտի 1-ին և մարտի 15-ին): Մեկ անգամ ևս […]

Պարոնա′յք, հարիր չէ թաքնվել ջահելների եւ օգնականների թիկունքում

ՀՀԿ-ԲՀԿ լեզվամարտի հերթական “ռաունդի” ականատեսն ենք: “Վերջին օրերին նկատելի է ԲՀԿ-ի կողմից ուղղորդված եւ պատվիրված հակաքարոզչությունը` ուղղված ՀՀԿ-ի, մասնավորապես` վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Սամվել Նիկոյանի դեմ: Եվ այդ “Սեւ PR-ը” իրականացնելու պատասխանատու գործը ԲՀԿ-ն վստահել է իր ջահելությանն ու օգնականներին: Ինչպիսի վստահություն…   Պարոնա′յք, հարիր չէ թաքնվել ջահելների եւ օգնականների թիկունքում”: […]

Սարկոզիի դեմ մեղադրանք է ներկայացվել

Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիին մեղադրանք է հարուցվել Բետանկուրի գործով: Պետության նախկին ղեկավարին մեղադրում են իր նախընտրական քարոզարշավն անօրինական ճանապարհով ֆինանսավորելու  համար դրամական միջոցներ ձեռք բերելու մեջ, գրում է  “Pravda.ru”-ն: Հետաքննությունը նման եզրահանգման է եկել` քաղաքական գործչին երկարատեւ հարցաքննելուց հետո: Նախկին նախագահի պաշտպանն արդեն հայտնել է այդ որոշումը բողոքարկելու մասին: Իրավապահ մարմինների կարծիքով` 2007-ին Սարկոզին […]

“Ժառանգությունում” վիրավորվել են Սերժ Սարգսյանից

ԱԺ “Ժառանգություն” խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը անհիմն է համարում  Սահմանադրական դատարանի բոլոր պատճառաբանությունները, այն որ Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացուցիչները բավարար հիմնավորումներ չեն ներկայացրել : Պատգամավորը համոզված է, որ ՍԴ-ն իր կերպարը չփոխեց և շարունակեց մնալ գործադիր իշխանության կցորդը: Այս մասին ասաց նա հայտարարեց ԱԺ –ում ճեպազրույցների ժամանակ` հիշեցնելով, որ 1996թ և 2008 թ. նախագահական ընտրություններից հետո […]

Տարոն Մարգարյանը պարկեշտ անձնավորություն է, բայց աշխատանքը պիտի գնահատել . ՕԵԿ /վիդեո/

Մարտի 22-ին`”Հենարան” ակումբում լրագրողների հետ հանդիպմանը, Ազգային ժողովի  ՕԵԿ խմբակցության  պատգամավոր, Երեւանի ավագանու ընտրություններին ՕԵԿ շտաբի պետ Խաչիկ Հարությունյանը մասնավորապես կարծիք հայտնեց, որ Երեւանը բարեփոխումների կարիք ունի: Դիտարկմանը, թե փաստորեն, մայրաքաղաքը ճիշտ չի կառավարվում, Խ. Հարությունյանը նկատեց, որ  սխալ կլինի ասել,  թե բավարար աշխատանքներ չեն տարվում, բայց կատարվածն էլ չի գոհացնում: ՀՀԿ ցուցակը գլխավորող, Երեւանի […]

Էրդողանի այցը Նիդերլանդեր բողոքի ալիք է բարձրացրել /ֆոտո/

Մարտի 21-ին  Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` Հոլանդիայի այցի կապակցությամբ Հաագայի տարբեր վայրերում բողոքի ակցիաներ են տեղի ունեցել: Բողոքի մեծ ալիքը պայմանավորված էր վերջերս Էրդողանի կողմից թուրքական ծագում ունեցող Նիդերլանդներում ապրող երեխաների քրիստոնյա խնամակալ ընտանիքներին հանձնելու վերաբերյալ հնչեցրած վիրավորական արտահայտություններով: Խնդրի շուրջ մեծ քննարկում ծավալվեց հոլանդական հասարակության մեջ եւ մամուլում` կրկին անգամ շեշտադրելով մարդու իրավունքների առումով խայտառակ իրավիճակը Թուրքիայում: Նիդերլանդների կառավարության ու խորհրդարանի շենքերի մոտ ցույցերի ժամանակ […]

Սիրիայում առաջին անգամ ռումբ է պայթել մզկիթի ներսում /վիդեո/

Սիրիայում ահաբեկիչ-մահապարտն առաջին անգամ պայթեցրել է իրեն մզկիթում` սպանելով սունիթների ամենահայտնի քարոզիչներից մեկին, ով նախագահ Բաշար ալ-Ասադի վաղեմի կողմնակիցներից էր, եւ եւս 40 մարդու, գրում է “pravda.ru”-ն: Մուհամեդ Սաիդ Ռամադան ալ-Բութիի սպանությունը նշանակում է սիրիական նախագահին աջակցող եւս մեկ խմբի  տապալումը: Սունիթների մեծ մասը հանդես է գալիս Ասադին դեմ: Պայթյունի պահին 84-ամյա քարոզիչը եւ գիտնականը, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի