27 Մարտի, Ուրբաթ, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ո՞վ է խոսում խամաճիկությունից

“Տարակուսելի է, որ խամաճիկությունից խոսում է այն անձը, որ նախագահական ընտրությունների նախաշեմին վերածվել էր այլ քաղաքական ուժի խոսափողի: Իսկ իր թիմին նա քաղաքական հանգստի գնալուց առաջ անկախ իրենց կամքից՝ փորձեց դարձնել խամաճիկ”,-Henaran.am-ի խնդրանքով պարզաբանելով Հայ ազգային կոնգրեսի  առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունը ասաց Երեւանի ավագանու ընտրություններում ՀՀԿ նախընտրական շտաբի պետ Էդուարդ Շարմազանովը:   Հիշեցնենք, որ ՀԱԿ […]

Նախախորհրդարանը մեղադրում է Րաֆֆուն

2013թ. փետրվարի 18-ի նախագահական ընտրությունների ժամանակ տեղի ունեցած ընդվզման համընդհանուր և ինքնաբուխ բնույթը վկայում են, որ ժողովուրդը կեղեքիչ համակարգից օր առաջ ազատվելու ազդակ է ուղարկում առողջ քաղաքական ներուժի ակտիվին՝ այդ պայքարին լծվելու պատրաստակամության հետ միասին նաև իրեն կազմակերպելու և առաջնորդելու յուրօրինակ պատգամ ու հանձնարարություն տալով նրան:   Սակայն մինչ օրս ժողովրդական ընդվզման ալիքը կազմակերպական հունի […]

Տարոն Մարգարյանը՝ Օսկանյանին /վիդեո/

“Սա պատերազմ չէ, որ հաղթեն ու պարտվեն, սա մրցակցություն է, իսկ այն թիմերը, որոնք հանդես են գալիս ընտրություներին թե իրենց ծրագերով, թե իրենց հանդիպումներով մեր քաղաքացիների վստահությունն են խնդրում”,-լրագրողներին ասաց Երևանի քաղաքապետ, քաղաքապետի ՀՀԿ-ական թեկնածու Տարոն Մարգարյանը` պատասխանելով ԲՀԿ-ական Վարդան Օսկանյանի այն հայտարարությանը, թե պետք է վերջ տալ ՀՀԿ-ի քաղաքական մենաշնորհին: ”Այսօր այն փորձառությունը, սրտացավությունը, […]

Ներքին շենգավիթցիները խաչակնքվեցին՝ ՛՛հոր տղեն ա, է…՛՛/ֆոտո, վիդեո/

Երևանի գործող քաղաքապետ, քաղաքապետի ՀՀԿ-ական թեկնածու Տարոն Մարգարյանն ապրիլի 13-ին շարունակեց իր քարոզարշավը Ներքին Շենգավիթում: Այստեղ քաղաքապետին դիմավորեցին ծափողջյուններով: Քաղաքապետն իր հերթին ողջունեց ներկաներին, համբուրեց իրեն դիմավորող փոքրիկներին: ”4 տարիների ընթացքում մեր թիմը օր ու գիշեր աշխատանքով փորձեց խդիրները լուծել ”,-ասաց Մարգարյանը` հավելելով, որ դեռ բազում ծրագրեր կան, որոնք իրագործվելու են: Իսկ այստեղ նա եկել […]

Ոչ ոք խաղեր չի տվել. Տեր-Պետրոսյանը շնորհակալ է /վիդեո/

ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը ՀԱԿ համագումարում անդրադարձավ նաեւ ՀԱԿ դաշինքին: Ըստ նրա`  այդտեղ ընդգրկված էին 18  կուսակցություն եւ կազմակերպություններ: Անկախ նրանից, թե հետագայում այդ դաշինքի անդամներից ոմանք ինչ վարք, գործունեություն դրսեւորեցին, դա չի նսեմացնում նրանց գործը, որ արել են այս հինգ տարիների ընացքում, գոնե առնվազնը չորս տարի, մինչեւ 2011 թ աշունը դաշինքը եղել է կուռ, […]

Էքս նախագահը համոզված է՝ Ծառուկյանը ՛՛Գռզոյի՛՛ օրին /վիդեո/

“Մեզ սվիններով դիմավորեցին, թե ինչպես կարելի է համագործակցել ԲՀԿ-ի հետ, բայց ինչ վատ բան կար դրա մեջ, որ մենք այսօր պոկեցինք մեկին ավազակապետական իշխանություններից, վաղը՝ մյուսին”,- Հայ Ազգային կոնգրես կուսակցության համագումարում`ապրիլի 13-ին ասաց ՀԱԿ առաջնորդ, Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: ”Եթե այսօր  խոշոր բուրժուազիան եւ իշխանությունը սերտաճած են, մենք որեւէ զարգացման չենք կարող հասնել: Նույն […]

Տիգրան Խզմալյանը ՛՛Մազ՛՛-ին մեծ արվեստագետ է համարում

“ Սարդարապատ “ և “Նախախորհրդարան” նախաձեռնությունների անդամ, կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը չի պատրաստվում մեկնաբանել Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Արմեն Մազմանյանի հայտարարությունը, թե Խզմալյանն ՛՛ագենտ է՛՛: ”Երկիրը լիքն է պատվիրված ու անուղղակի գործակալներով, մնում է պարզել ինքը պատվիրված է, թե անուղղակի”,-ասել է Մազմանյանը: Henaran.am-ը Տիգրան Խզմալյանից փորձեց պարզել, թե իրականության հետ որքան է առնչվում […]

Ո՞վ է քվեարկելու Թոքմաջյանի օգտին /վիդեո/

Երեւանի ճարտարապետության եւ շինարարության համալսարանի ռեկտոր, Երեւանի ավագանու ՀՀԿ ցուցակի 3-րդ հորիզոնականը զբաղեցրած Հովհաննես Թոքմաջյանը գտնում է, որ յուրաքանչյուր ուժ ընտրության է գնում հաղթելու և առավել շատ ձայներ հավաքելու համար: ”Յուրաքանչյուր ուժ գնում է հաղթելու համար, վերջնական գնահատականը տալիս է ընտրողը”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Թոքմաջյանը՝ նշելով, որ մարդիկ ձայն են տալիս կամ ցուցակին, կամ կոնկրետ […]

“Հայաստանի մարտահրավերները դեպի Եվրոպա տանող ճանապարհին” կոնֆերանս Իսպանիայի Սենատում

Ապրիլի 11-ին Իսպանիայի Թագավորության  Սենատում կայացավ կոնֆերանս` “Հայաստանի մարտահրավերները դեպի Եվրոպա տանող ճանապարհին” խորագրով: Հայաստանից կոնֆերանսին մասնակցելու համար հրավիրված էին ՀՀ ԱԺ պատգամավորներ` Հայաստան-Եվրամիություն Խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի ղեկավար Սամվել Ֆարմանյանը եւ Եվրանեստ ԽՎ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը: Միջոցառմանը  ներկա էին Իսպանիայի երկպալատ Խորհրդարանը ներկայացնող սենատորներ եւ կոնգրեսականներ, երկրի արտաքին գերատեսչության ներկայացուցիչներ, օտարերկրյա դիվանագետներ, այդ թվում` ԵԱՀԿ […]

Պետության հաշվին բարեգործություն անել պետք չէ. պատգամավորը՝ ԲՀԿ-ին

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է. ”Մի առիթով գրել էի, որ ԲՀԿ-ն, չգիտես ինչու, դադարեցրել է իր կողմից իրականացվող առողջապահական ծրագրերն ու ակնոցների բաժանումը, որ տարիներ շարունակ ներկայացնում էր որպես իր կողմից իրականացվող բարեգործություն։ Մտածում էի՝ հավանաբար պատճառը նախագահական ընտրություններին չմասնակցելն էր։ Ձայներ հավաքելու կարիք չկար։ Սպասում էի, որ ԲՀԿ-ն, այնուամենայնիվ, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի