20 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀԿ-ն ամփոփում է /վիդեո/

Ըստ ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի,  Հայաստանի նորագույն պատմության մեջ նախագահական այս ընտրությունները լավագույնն են: “Պետք է նշեմ, որ թե նախագահական կամպանիայի ընթացքը, թե ընտրական օրը վկայեցին, որ այլեւս ՀՀ-ում ժողովրդավարական ընտրությունների անցկացումը անհերքելի փաստ է”,- լրագրողների հետ հանդիպմանը քվեարկության ավարտից մեկ ժամ անց ասաց նա: Է. Շարմազանովի խոսքով, պահի դրությամբ որեւէ լուրջ ընտրախախտում […]

Քվեարկել են Քինգ քոնգի եւ Նիկոլի համար /ֆոտո, վիդեո/

Երեւանի Տարաս Շեւչենկոյի անվան դպրոցում տեղակայված 9/12 ընտրատեղամասում, ինչպես ՀՀ 1988 տեղամասերում ժամը 20:00-ից քվեարկությունն ավարտված է: Այստեղ այս պահին հաշվարկ է ընթանում: Henaran.am-ի թղթակիցը տեղեկացնում է, որ ուշագրավ քվեթերթիկներ են դուրս բերվում քվեատուփից. մեկ հոգի քվեարկել է Քինգ քոնգի օգտին, երկուսը` Նիկոլ Փաշինյանի, մեկ ընտրող էլ ձայնը տվել է եւ Սերժ Սարգսյանին, եւ Րաֆֆի […]

Կրկնակի քվեարկության առնչությամբ քրեական գործ է հարուցվել

ՀՀ ոստիկանության Շենգավիթի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածի հատկանիշներով՝ մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու դեպքի առթիվ։ Հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից: Մասնավորապես, 2013թ. փետրվարի 18-ին՝ ժամը 14։25-ին, Երևան քաղաքի Շիրակի թիվ 52 դպրոցում գտնվող 12/16 ընտրատեղամասում ոստիկանության աշխատակիցներին է դիմել նույն ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Զոհրակ Հովհաննիսյանը […]

Անվտանգության գործոնը ապահովում է բնակչության ստվար հատվածի վստահությունը Սերժ Սարգսյանի նկատմամբ . Le Foigaro

Ֆրանսիական հեղինակավոր “Le Figaro”-ն հոդված է հրապարակել ՀՀ նախագահական ընտրությունների մասին: Ներկայացնում ենք ֆրանսիական պարբերականի հրապարակումից մի հատված:  ” Ադրբեջանի դեմ Լեռնային Ղարաբաղի հաղթական պատերազմի ժամանակ Սերժ Սարգսյանը եղել է պաշտպանության նախարար. պատերազմ, որը նախկին խորհրդային հանրապետության անկախությունից ի վեր հայրենասիրության ներշնչման աղբյուր է հանդիսանում: Նա եղել է ներքին գործերի նախարար, 2008թ. գերագույն աստիճանին հասնելուց […]

Դասացուցակդ ընտրեմ /օրվա կադր/

Henaran.am-ը շարունակում է աշխատանքը արտակարգ ռեժիմով: Մինչ ընտրական հանձնաժողովներում հաշվարկվում են ՀՀ նախագահի ընտրության արդյունքները, փորձենք թոթափել օրվա լարվածությունը` ներկայացնենք օրվա հետաքրքիր կադրերը: Դրանցից մեկը մեր թղթակիցը ֆիքսել է Երեւանի Շեւչենկոյի անվան դպրոցում, որտեղ տեղակայված են թիվ 9/12 եւ 9/13 ընտրատեղամասերը: Այստեղ աշակերտական դասացուցակն է անգամ քաղաքականությամբ թաթախված: Դասացուցակի փոխարեն վերջին մեկ ամսվա քաղաքական հերոսներն […]

Քվեարկության առաջին թվերը

Սյունիքի մարզի Անտառաշատ գյուղում արդեն ամփոփել են քվեարկության արդյունքները: 103 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 78-ը: Անդրիաս Ղուկասյանը եւ Պարույր Հայրիկյանն ստացել են մեկական քվե, Րաֆֆի Հովհաննիսյանը` 22, Սերժ Սարգսյանը` 52: Մնացած թեկնածուները կողմ ձայն չեն ստացել:

Henaran.am-ը լցոնման ահազանգի հետքերով է գնացել

Ահազանգ է ստացվել, որ Երեւանի թիվ 9/12 եւ 9/13 ընտրատեղամասերում լցոնումներ են եղել: Այս 2 ընտրատեղամասերը տեղակայված են Շեւչենկոյի անվան դպրոցի առաջին եւ 2-րդ հարկերում: Henaran.am-ի թղթակիցը անձամբ եղել է տեղամասերում եւ հանդիպել հանձնաժողովի անդամների զարմացած հայացքին`ով ասաց լցոնումներ են եղել: 9/13 ընտրատեղամասում Րաֆֆի Հովհաննիսյանի վստահված անձ Էմմա Գրիգորյանը նշեց, որ նման դեպքերի ականատես չի […]

Րաֆֆի Հովհաննիսյանի ընտրական շտաբի արձանագրած խախտումները

Րաֆֆի Հովհաննիսյանի ընտրական շտաբի տեղեկատվական կենտրոնի արձանագրած խախտումները փետրվարի 18-ի 08:00-18:00 միջակայքում 1. Մի քաղաքացի հայտնեց Րաֆֆի Հովհաննիսյանի ընտրական շտաբի կամավորներին, որ Վանաձորում Ալմաստ անունով մի տիկնոջ` երեք հոգուց բաղկացած ընտանիքին (տղայի անունն Արմեն է) օրերս 30.000 դրամ ընտրակաշառք էին տվել` Սերժ Սարգսյանին ընտրելու համար: Երեկ տիկին Ալմաստը մահացել է: Եվ դիակը դեռ տանը դրված` […]

Սերժ Սարգսյանը հաղթում է. Exit Poll-ի տվյալները

Արմնյուզ առաջատար հայկական լրատվական  հեռուստաալիքի նախաձեռնությամբ և ֆինանսավորմամբ, նախագահի ընտրության ժամանակ իրականացվել է հանրային կարծիքի ուսումնասիրություն` որպես 2012-2013 թվականի ընտրական շրջանում իրականացված ընդգրկուն ծրագրի վերջնական փուլ: Ելքի հարցման (Exit Poll) նպատակն էր բացահայտել  և վերլուծել քվեարկության օրը ընտրողների որոշումը: Ծրագիրը 2013-ի փետրվարի 18-ին իրականացրել են Հայկական սոցիոլոգիական ասոցիացիան և Baltic Surveys/The Gallup Organization-ը:   Քվեարկության օրը […]

Անդրիասին գարուն էին բերել /ֆոտո, վիդեո/

Հունվարի 21-ից մինչեւ օրս “Վերջ շինծու ընտրություններին” կարգախոսով հացադուլ հայտարարած ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանին միացել են ակտիվ քաղաքացիներ: Նրանք մեկ օրով նստացույց են հայտարարել եւ զորակցում են նախագահի թեկնածուին: Իսկ Անդրիաս Ղուկասյանը իրեն չնայած լավ է զգում, բայց հացադուլի 29-րդ օրն է այսօր, եւ նա ֆիիզկապես ի վիճակի չէր քվեարկելու: “Մնում են իմ կարծիքին` […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի