13 Հուլիսի, Կիրակի, 2025
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀԿ-ն ԳՄ նիստ է հրավիրել

Գրեթե մեկ ամսվա ընդմիջումից հետո այսօր` փետրվարի 21-ին հրավիրվել է ՀՀԿ գործադիր մարմնի հերթական նիստը: Քիչ առաջ ՀՀԿ կենտրոնական գրասենյակ ժամանեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը եւ նիստը մեկնարկեց: Henaran.am-ի թղթակիցը աշխատում է տեղում : Մանրամասներ կներկայացնենք նիստի ավարտից հետո:

Պարոն Հովհաննիսյանը հրապարակային խոսքի կողմ է արտահայտվել հենց հանդիպման ընթացքում. Արմեն Արզումանյան

ՀՀ նախագահի մամլո խոսնակ Արմեն Արզումանյանը մեկնաբանել է Սերժ Սարգսյան-Րաֆֆի Հովհաննիսյան հանդիպման լուսաբանման ձևաչափի վերաբերյալ մամուլում տեղ գտած կարծիքները:  ”Հանրապետության նախագահի հանդիպումների լուսաբանման ձևաչափը մշտապես սահմանվում է կանխավ: Պարոն Հովհաննիսյանի հետ հանդիպման լուսաբանման ձևաչափն էլ հանդիպումից առաջ քննարկվել է և պայմանավորվածություն է ձեռք բերվել Նախագահի անձնական օպերատորների և պարոն Հովհաննիսյանի օպերատորների արարողակարգային տեսանկարահանման ձևաչափի մասին, […]

Փոփոխություններ են սպասվում

 ‘’Ես վստահ եմ , որ իշխանության դեմքը փոխվելու է,  իշխանության մեջ փոխվելու են դեմքեր’’,-այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով նոր ձեւավորվելիք կառավարության հնարավոր կազմի մասին հարցին, ասել է ՀՀԿ փոխնախագահ, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: “Դա բացարձակ կապ չունի ընտրությունների արդյունքների հետ այս կամ այն մարզում, կամ այս կամ այն քաղաքում: Վաղուց հասունացած պահ է, երբ, այո,  […]

Լա՞վ, լրագրողներ ջան… փոխոստիկանապետի հորդորը /վիդեո/

Այսօր ՀՀ նախագահի նստավայրի առջեւ մինչ նախագահական ընտրություններում երկրորդ հորիզոնականն զբաղեցրած Րաֆֆի Հովհաննիսյանը բանակցում էր ընտրությունների նախնական արդյունքներով 58 տոկոս ձայներ ստացած գործող նախագահ Սերժ Սարգսյանի հետ, դրսում իրարանցում էր: Նախագահականի դիմացի մայթին Րաֆֆի Հովհաննիսյանի հետեւից եկած բազմությունն էր` ոստիկանության կազմած պատին դեմ-հանդիման, իսկ նախագահական նստավայրի մուտքի առջեւ` լրագրողներ բազմությունը` բազմաթիվ հարցերով, որոնց պատասխաններն, ինչպես […]

Օմբուդսմենը դրոշմակնիքի հարցով դիմում է ԿԸՀ նախագահին

Հարգելի պարոն Մուկուչյան,     ՀՀ ընտրական օրենսգրքի համաձայն` անձը հաստատող փաստաթղթի դրոշմակնքման համար տեղամասային ընտրական հանձնաժողովներին հատկացվում է այնպիսի նյութ, որն օգտագործելուց հետո առնվազն 12 ժամ պահպանվում է, իսկ հետո` անհետանում: Միջազգային փորձի ուսումնասիրությունից կարելի է եզրակացնել, որ ընտրախախտումների կանխարգելման արդյունավետ մեխանիզմ է հանդիսանում ընտրողների ստուգման երկաստիճան համակարգը, այսինքն` ոչ միայն ընտրական ցուցակների կազմման, […]

Ազատության հրապարակը ավլում են

Այս պահին Ազատության հրապարակում հավաքվածները սպասում են “Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին: Նա դեռեւս չի ժամանել այստեղ: “Ժառանգության” անդամներն ասում են, որ Հովհաննիսյանն այստեղ կգա ժամը 6-7-ն ընկած ժամանակահատվածում: Նախքան Րաֆֆի Հովհաննիսյանի ժամանելը երիտասարդ ակտիվիստները հայտարարեցին, որ երբ իրենք երեկ գիշերել են այստեղ, տարածքն աղտոտել  են եւ հիմա կոչ են անում վերցնել ավելները եւ մաքրել տարածքը: […]

“Հայազնը” Րաֆֆու մասին կարծիքը չի փոխել

2013թ. բեմականացված նախագահական ընտրության հիմնական արդյունքը իշխող վարչախմբի աննախադեպ ու խայտառակ պարտությունն է: Փաստերի առարկայական ուսումնասիրությունը հաստատում է, որ Սերժ Սարգսյանը ստացել է ընտրատեղամաս եկածների քվեների առավելագույնը 40 տոկոսը, ներառյալ ընտրակաշառքով և վարչական ապօրինի լծակների կիրառմամբ ստացված ձայները, և ստիպված է եղել դիմել ավելի կոպիտ խախտումների: Ըստ այդմ` Հայաստանն առաջիկա տարիներին նույնպես չի ունենա լեգիտիմ […]

Ինչու է լռում Ծառուկյանը

Նախագահական ընտրությունների վերաբերյալ ընտրություններին չմասնակցող խորհրդարանական ուժերից ՀՅԴ-ն ու ՀԱԿ-ը արդեն տվել են իրենց գնահատականները: Ինչու է լռում “Բարգավաճ Հայաստանը”, որը վեց ամիս առաջ` խորհրդարանական ընտրություններին կես միլիոն վստահության քվե ստացավ: Henaran.am-ը փորձեց ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանից ճշտել Գագիկ Ծառուկյանը եւ նրա ղեկավարած ԲՀԿ-ն ինչպես են գնահատում նախագահական ընտրությունները: ”Առանձին գործիչներ` խորհրդարանական խմբակցության և քաղաքական […]

Նախագահականից տեղեկացնում են

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է “Ժառանգություն” կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանին: Քննարկվել է ՀՀ նախագահական ընտրություններին և հետընտրական շրջանին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Սերժ Սարգսյանը և Րաֆֆի Հովհաննիսյանը կարևորել են բոլոր գործընթացները ՀՀ Սահմանադրության և օրենքների շրջանակներում իրականացնելու առաջնահերթությունը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի մամլո ծառայությունից:

Սերժ Սարգսյանն է որոշելու` ինչ կտա Րաֆֆուն

Քաղաքագետ Արմեն Բադալյանը չի կարծում, որ այն, որ քիչ առաջ նախագահական նստավայրում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ընդունց ”Ժառանգության” առաջնորդ, նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանին նոր մշակույթի կամ ժողովրդավարության դրսևորում է: ”Գնացել էր նախագահի նստավայր, նախագահը համապատասխան հրաման է տվել, թույլ են տվել, մտել է նախագահի նստավայր: Իսկ նախկինում թեկնածուներն ավելի ուժեղ էին, վտանգ էին ներկայացնում, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

Ամենաընթերցված