13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Վարչապետը ԱԺ-ին ներկայացնում է կառավարության ծրագիրը

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այս պահին Ազգային ժողովում պատգամավորների քննարկմանն է ներկայացնում կառավարության նոր ծրագիրը, որը մշակվել է ՀՀ նախագահի, ՀՀԿ-ի, ՕԵԿ-ի նախընտրական ծրագրերի հիմնական դրույթների հիման վրա:

“Ժամանակակից աշխարհի ամենաբնորոշ գնահատականն անկայունությունն է, սակայն դա չի նշանակում, թե շեղվելու ենք մեր նպատակներից: Մեր քաղաքական թիմի ընդդիմախոսները, այդ թվում ոչ մեծ անցյալում գործընկերները, պիտակավորումներ են տալիս մեր գործունեությանը: Քննադատությունը երբեմն եղել է արդարացի, երբեմն պոպուլիզմով լի, սակայն ընդունեք, որ մենք եղել ենք բաց ու չենք խուսափել հրապարակային խոսել մեր բացթողումների մասին”,-խորհրդարանում նշեց Տիգրան Սարգսյանը:

Ներկայացնելով կառավարության իրականացրած քայլերը տարբեր ոլորտներում, մասնավորապես կառավարության ղեկավարն ասաց, որ  կանգնել է գյուղացու կողքին եւ հետեւողականորեն օժանդակել նրան՝ շուկայականից ցածր գներով տրամադրելով սերմացու, վառելիք:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ