11 Հունիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Սիրիայի նախագահը բացառել է իր հրաժարականի հավանականությունը

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը արգենտինական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում հայտարարել է, որ չի քննարկում իր պաշտոնաթողման հարցը եւ նմանատիպ կոչերն էլ անընդունելի է համարում, հաղորդում է “РИА Новости”-ն:

Արեւմտյան երկրներն անհրաժեշտ են համարում, որ սիրիական հակամարտության բոլոր կողմերը պետք է քաղաքական երկխոսություն սկսեն եւ վստահ են, որ այդ երկխոսությունը պետք է կայանա առանց “Ասադի վարչակարգի” ներկայացուցիչների մասնակցության եւ կսկսի միայն գործող նախագահի հեռանալուց հետո: 

“Անընդունելի է, երբ որեւէ մեկն ասում է, որ նախագահը պետք  հրաժարական տա, քանի որ այդպես են ցանկանում ԱՄՆ-ը, մյուս երկրները կամ ահաբեկչները: Ինձ ընտրել է ժողովուրդը եւ հենց սիրիացիներին էլ կորոշեն` ես մնամ իշխանության գլուխ, թե` ոչ, իսկ ընտրության արդյունքը պարզ կլինի 2014-ի քվեարկությունից հետո: Բացի այդ, երկիրն այժմ ճգնաժամի մեջ է: Երբ նավը փոթորկի մեջ է, նավապետն այն չի լքում: Հրաժարական տալը հենց փախուստ կնշանակի”,-հայտարարել է Ասադը:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ