05 Հուլիսի, Ուրբաթ, 2024
KFC

Հիստերիկա խորհրդարանում, պայքար Օպերայում…սա է՞ պետք, թե

՛՛Կովկաս՛՛ ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը վստահ է, որ հայաստանյան կուսակցությունները որևէ հաջողության համար պետք է ընդամենը աշխատեն:

՛՛Խնդիրը խոշորացման մեջ չէ, այլ աշխատանքի ռազմավարության: Պետք է կարողանալ աշխատել, պետք է ստեղծել գաղափարախոսություն, պետք է իսկական կուսակացություն ստեղծել, ամեն օր աշխատել ու մարդկային բազա ստեղծել: Պետք է դադարել լինել կազմակերպություն, որը միայն Օպերայի շուրջ է պտտվում՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետը:

Վերջինս նշեց, որ կուսակցությունը պետք է ներկայացված լինի բոլոր մարզերում, ոչ թե միայն Երևանում: Բացի այդ կուսակցությունը պետք է ստեղծի ֆինանսական բազա, քանի որ առանց դրա հնարավոր չէ:

Ինչ վերաբերում է խորհրդարանի գործունեությանն, ապա Իսկանդարյանը նշեց. ՛՛Պետք է ոչ թե հիստերիկաներ անել խորհրդարանում ու հրապարակ սարքել խորհրդանից, այլ նախագծեր առաջարկել: Եթե հրապարակ սարքեն, ապա հինգ տարի հետո կրկին պարտություն կլինի՛՛:

՛՛Պետք է չասել՝ մենք խորհրդարանում քիչ ենք, դրա համար պիտի չաշխատենք, իսկ երբ կլինենք մեծամասնություն, այդ ժամանակ կանենք. այդ դեպքում երբեք մեծամասնություն չեն լինի նրանք: Իսկ մշտական աշխատանքը մարդիկ կտեսնեն ու նրա խորոշորացումն ինքնըստինքյան կլինի՛՛,-հավելեց քաղաքագետը: 

Հարցին, թե ովքեր կարող են լինել այդ ուժերը, Իսկանդարյանը պատասխանեց, որ դրանք կարող են լինել նոր կազմավորվող կուսակցություններ կամ միավորումներ, կամ էլ ներկայոեցող կուսակցությունները: ՛՛Յուրաքանչյուրը կարող է լինել, ներկայիս կուսակցությունները կարող են ռեբրենդինգ անել ու կարողանան աշխատել: Պատասխանը շատ պարզ է՝ ընդամենը պետք է աշխատել՛՛:

KFC

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ