25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Հավաքվենք, դիմենք նախագահին` չի ցանկանում գնալ հայրենիքից /վիդեո/

Գազի սակագնի մոտալուտ թանկացման գործընթացը ցայտնոտի մեջ է գցել մանր ու միջին ձեռնարկատերերին: Անհատ ձեռնարկատեր Իսահակ Աբրահամյանը պատրաստվում է իր շուրջը համախմբել Հայաստանում գործող մանր ու միջին գործարարությամբ զբաղվող ձեռնարկատերերին.

“ Պատրաստվում եմ դիմել մեր բիզնեսի ներկայացուցիչներին, որ հավաքվենք, միասին դիմենք մեր նախագահին ու կառավարությանը, հանդիպենք ու էս հարցերը քննարկենք, քանի որ սա ստրատեգիական խնդիր է և բիզնեսի, և մեր ժողովրդի համար”:

Henaran.am-ի հետ զրույցում Իսահակ Աբրահամյանը նշեց, որ  ամենափոքր թանկացման դեպքում անգամ չի կարողանա աշխատել: Նա փրփրապլաստի փոքրիկ արտադրամաս ունի:

Չնայած հոգու խորքում չի ցանկանում հեռանալ հայրենիքից, բայց այս ընթացքում ուսումնասիրել է ռուսական շուկան. “Ուսումնասիրել եմ Ռուսաստանում հարկային դաշտի առավելությունները` շատ հարմարա աշխատելու համար: Եթե իմ բիզնեսը փոխադրեմ Ռուսաստան, իմ և ընտանիքիս համար առավել բարեկեցիկ պայմաններ կստեղծվեն: Կրկնում եմ`  չեմ ուզում, բայց ստիպում են գնալ…”:

Մանրամասները` Henaran.am-ի տեսանյութում:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ