Արգամիչը նկատողություն կանի … Ծառուկյանը ժամանեց Ազգային ժողով /վիդեո/
Այսօր` մայիսի 20-ին մեկնարկած Ազգային ժողովի հերթական քառօրյային մասնակցում է մշտապես բացակայող ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը: Լրագրողները փակել էին ԲՀԿ խմբակցությունից ԱԺ նիստերի դահլիճ տանող ճանապարհը` Ծառուկյանին հարցեր տալու համար:
Ծառուկյանը դուրս եկավ իր խմբակցության պատգամավորական “սվիտայով”: Ողջագուրվեց “հանրապետական” Սամվել Ալեքսանյանի հետ, որն այդ պահին մտնում էր նիստերի դահլիճ:
“Հարգելի լրագրողներ, ես ամեն ինչ ասել եմ, նիստից ուշանում ենք, թողեք գնամ: Արգամիչը նկատողություն կանի”,-ասաց Ծառուկյանը` ավելացնելով, որ ինքը հարցազրույց է տվել եւ ամեն ինչ ասել է: Այնուամենայնիվ, Ծառուկյանն ասաց, որ կես ժամից կհանիդիպի լրագրողներին:
Հիշեցնենք, նրա վերջին հայտարարությանը, երբ ԲՀԿ առաջնորդը հայտարարեց, թե ԲՀԿ-ն ընդդիմություն չի կարող լինել, հետեւեց նրա խոսնակի պարզաբանումը, թե Ծառուկյանը նորից կխոսի այս թեմայով եւ կպատասխանի բոլոր հարցերին: