27 Մարտի, Ուրբաթ, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Շահամոլ մարդիկ չմտնեին մեր կուսակցությունների մեջ … /վիդեո/

Դուդուկի վարպետ Ջիվան Գասպարյանը պնդում է, որ ինքը հին մարդ է, անգամ չի հասկանում ինչ է` ավագանին, ինչ գործնեությամբ է զբաղվում, բայց տարիքը և կյանքի փորձը սովորեցրել են՝ թացը չորից տարբերել: Ջիվան Գասպարյանը երազում է, որ կուսակցությունները իրար խանգարելու փոխարեն միավորվեն և ամեն մեկը իր գիտելիքը ներդնելու շնորհիվ մի բան ավելացնի մեր երկրում: ՛՛Կուզեի Երևանում […]

ԵԽ Գլխավոր քարտուղարը հանդիպեց ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամների հետ /ֆոտո/

Ապրիլի 17-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության անդամներ Զարուհի Փոստանջյանը, Լեւոն Զուրաբյանը, Նաիրա Զոհրաբյանը, Արփինե Հովհաննիսյանը, Նաիրա Կարապետյանը՝ Դավիթ Հարությունյանի գխավորությամբ, հանդիպեցին Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հետ: Հայկական խորհրդարանական պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը կարեւոր եւ պատմական որակեց ԵԽ Գլխավոր քարտուղարի այցը՝ ԵԽ նախարարների կոմիտեում նախագահությունը Հայաստանին փոխանցելու նախօրեին: Թորբյորն Յագլանդը խորհրդարանական ուժերի […]

Ռուսաստանի հայերի միությունը սատարում է Տարոն Մարգարյանին

Հարգելի Տարոն Մարգարյան, “Ռուսաստանի հայերի միության” եւ անձամբ իմ անունից ողջունում եմ Ձեզ` որպես Հայաստանի մայրաքաղաք Երեւանի նվիրյալ առաջնորդի: Ողջ հայության մայրաքաղաքի`Երեւանի խնդիրները  հետաքրքրում են ոչ միայն մայրաքաղաքի բնակիչներին, այլեւ նրա սահմաններից դուրս ապրող բոլոր հայերին: Այդ  պատճառով է, որ մայիսի 5-ին կայանալիք ավագանու ընտրությունները  կարեւոր դեր են խաղալու ոչ միայն երեւանցիների, այլեւ միլլիոնավոր հայերի հասարակա-քաղաքական կյանքում: […]

՛՛Ծանր է լուծը թագավոր ախպոր՛՛ /վիդեո/

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի սիրելի կարգախոսը` “Մեր խոսքը գործ է” դեռ վաղեմության ժամկետը չի կորցրել: Կուսակցությունն այս կարգախոսով մասնակցեց խորհրդարանական ընտրություններին: Խոստումների շարանը շարունակվում է Երեւանի ավագանու ընտրությունների ֆոնին: Մասնավորապես նշվում է, որ այնտեղ, որտեղ ԲՀԿ-ն ազդեցության իրական մեխանիզմներ ունեցել է կամ կունենա, գործելու են: Այս անգամ աշխատում են Երեւանի ուղղությամբ, թե որ եկանք, տեսեք […]

ՀԱԿ՝ առանց Տեր-Պետրոսյանի

“Հայ Ազգային Կոնգրեսի քաղաքական խորհուրդը վերսկսում է իր աշխատանքները` իրական ժողովրդավարության, կուսակցությունների իրավահավասարության եւ փոխադարձ հարգանքի սկզբունքների հիման վրա: Հայ Ազգային Կոնգրեսի կողմից նախկինում ձեւավորված մարմինները լուծարվում են: Հայ Ազգային Կոնգրեսի քաղաքական խորհրդի նիստերը` ռոտացիոն սկզբունքով, վարելու են կուսակցությունների նախագաները: Հայ Ազգային Կոնգրեսը դիմում է իր կազմից դուրս եկած կուսակցություններին վերադառնալ Հայ Ազգային Կոնգրես, նախկինում […]

ԼՂՀ ԱԳ նախարարն ընդունել է ԿԽՄԿ առաքելության նորանշանակ ղեկավարին

Ապրիլի 17-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է Լեռնային Ղարաբաղում Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի /ԿԽՄԿ/ առաքելության նորանշանակ ղեկավար Նիկոլաս Ֆլյորիին /Շվեյցարիա/: Զրույցի ընթացքում Նիկոլաս Ֆլյորին ներկայացրել է առաքելության ծրագրերն առաջիկա շրջանի համար: Տեղի է ունեցել մտքերի փոխանակում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի շուրջ: Կարեն Միրզոյանը շնորհակալություն է հայտնել հանդիպմանը ներկա […]

Րաֆֆին ու Տեր-Պետրոսյանը աղոթքից խոսե՞լ են

Այսօր Կոմիտասի անվան պանթեոնում հանդիպել են առաջին նախագահ Լևոն Տեր-Պերոսյանն ու ”Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Այս մասին Henaran.am-ին հայտնեց ”Ժառանգության” խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը: Նա նշեց, որ քանի որ երկուսն էլ նույն տարածքում են գտնվել, Հովհաննիսյանը մոտեցել է ու բարևել, քաղաքավարական հանդիպում է եղել, որ մի քանի վայրկյան է տևել: Հարցին, թե ”աղոթքի” թեմային անդրադարձել են, […]

Օլիգարխների մասին հարցը ցավեցնում է լեգենդար ծանրորդին /վիդեո/

ՀՀ նախագահի խորհրդական, ծանրամարտի օլիմպիական չեմպիոն Յուրի Վարդանյանը, ինչպես ինքը նշեց Henaran.am-ի հետ զրույցում, ի բնե անկեղծ մարդ է և չնայած հաճախ չի  ցանկանում բացել փակագծերը, որովհետև բաց տեքստով հնչած իր տեսակետները բուռն քննարկումների տեղիք կտան, այնուամենայնիվ չի կարող ճպատասխանել մեր հարցին: Իսկ Henaran.am-ի հարցը հետևյալն էր`” Ինչ կարծիք ունի Յուրի Վարդանյանը` քաղաքական դաշտում, մասնավորապես […]

Իսրայելական հայտնի հանգստավայրը հրթիռակոծության է ենթարկվել

Իսրայելի հարավում գտնվող Էյլաթ հանգստավայրի վրա 3 “Град” հրթիռ է արձակվել, տեղեկացնում է “The Jerusalem Post”-ը: “Հաարեց”-ի տվյալներով` հրթիռները 2-ն են եղել: Իսրայելցի զինվորականները պնդում են, որ  հրթիռներն արձակվել են Սինայի թերկաղզու տարածքից: Հրթիռակոծման հետեւանքով ոչ ոք չի տուժել: ԶԼՄ-ները հայտնել են նաեւ Հորդանանի տարածքի հրթիռակոծման մասին, սակայն տեղի իշխանությունները հերքել են այդ տեղեկությունը: Եգիպտական  անվտանգության ծառայություններն իրենց […]

Ով ինչպես է քարոզարշավը տանում

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն ասաց, որ Երևանի ավագանու ընտրություններին ակնկալվում է 55-60 տոկոս մասնակցություն: Նրա խոսքով` Երևանի ավագանու այս ընտրությունները ավելի քաղաքականացված են, քան նախորդները: Վերլուծելով կուսակցությունների վարած քարոզարշավի ընթացքը` Ադիբեկյանն ասաց, որ ընտրությունները քաղաքականացնելու փորձ են անում ”Բարև Երևանն” ու ԲՀԿ-ը: Վերջինիս առաջին համար Վարդան Օսկանյանն ելույթներում ևս քաղաքական հայտարարություններ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի