09 Հուլիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուլուն` Ծառուկյանին էլ, վարչապետին էլ /վիդեո/

Հաղորդավարուհի Լուսինե Բադալյանը չի դիտել ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ կառուցված Սուրբ Հովհաննես-Մկրտիչ եկեղեցու բացման ժամանակ տեղի ունեցած ”կերուխումի” տեսանյութերը:

Henaran.am-ի հետ զրույցում նա խոստովանեց, որ միտումնավոր չի դիտել: Հաղորդավարուհին վստահեցնում է, որ Գագիկ Ծառուկյանը ժամանակ առ ժամանակ փորձում է լավ բան անել, սակայն չի ստացվում:

”Ոչ թե չի ստացվում, այլ ստացվում է այնքանով, որքանով: Խառնվում են ստորադաս տարբեր կառույցներ, շիլաշփոթ է դառնում ու մասմեդիային էլ մի բան է պետք: Այդ պատկերի մեղավորը մեր քաղաքականությունն է, որը վերջին տասը տարիների ընթացքում ժողովրդին դարձրեց սոված, որկրամոլ, մուրացկան, երբեք այսքան մուրացկաններ դուք չեք տեսնի: Ժողովրդի հոգեբանությունը փոխվեց”:

”Ժողովրդին այնքան սոված են դարձրել, որ որևէ մի տեղ մի բան են տեսնում, սկսում են բզկտել: Մենք էլ չունենք ինքնասիրություն, ժողովրդին էլ չի կարելի մեղադրել”:

Հաղորդավարուհին նշեց, որ գազի թանկացումն էլ ավելի է նպաստելու այս վիճակի վատացմանը: ”Վարչապետը, որ ասաց` գազի թանկացումը չի անդրադառնալու մեր ընտանիքների վրա, հերյուրանք է ուղղակի:  

Ձեր ընտանիքի վրա միգուցե չի ունենա, բայց մեր բոլորի ընտանիքների վրա կունենա”,-նշեց նա:

KFC

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ