08 Հուլիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Ինչի է այդքան նյարդայանացել ԲՀԿ-ն, անհասականալի է

”Ժառանգությունը” դեմ չէ, որ ԲՀԿ-ն հրապարակի կուսակցության առաջնորդների` Րաֆֆի Հովհաննիսյանի ու Գագիկ Ծառուկյանի հանդիպման ձայնագրությունը: ”Թող հրապարակեն”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ”Ժառանգության” խոսնակ Հովսեփ Խորշուդյանը:

Նշենք, որ Անի հյուրանոցում իր կողմնակիցների հետ հերթական հանդիպումից հետո Րաֆֆի Հովհաննիսյանը հարցին, թե ինչպես է նա վերաբերում Գագիկ Ծառուկյանի` վերջերս ասած խոսքերին, նշել է, որ դեռ իրենց հայտնի հանդիպման ժամանակ Ծառուկյանը ասել էր, որ ընդդիմություն չէ, չի կարող դառնալ եւ բացառել էր, որ ինքը կգնա իշխանության դեմ: Իսկ ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը հանդես է եկել հայտարարությամբ, որով նշել է. ”Մենք սա գնահատում ենք որպես պահի տակ արված զգացմունքային անճշտություն, հակառակ պարագայում չենք բացառում հրապարակել առանձնազրույցի ամբողջական ձայնագրությունը, որի արդյունքում իր համակիրների բազմաթիվ հարցերին ստիպված կլինի պատասխանել հենց Րաֆֆի Հովհաննիսյանը”:

Հարցին, թե Հովհաննիսյանը տեքստից կտրված հատված է ներկայացրել, թե ԲՀԿ-ն է սխալ հասկացել, խոսնակը պատասխանեց.

”Ես չգիտեմ` իրենք ոնց են ընկալում, բայց եթե կարծում են, որ տեքստից կտրված է, թող հրապարակեն: Բնականաբար Րաֆֆի Հովհաննիսյանը չէր կարող սուտ ասել”: Խուրշուդյանը նշեց, որ իրենք տեղյակ չեն եղել, որ հանդիպումը ձայնագրվում է, իսկ իրենք էլ սովորություն չունեն գաղտնի ու փակ հանդիպումներ ձայնագրել:

Ինչ վերաբերում է ԲՀԿ-ի մեղադրանքներին, թե Հովհաննիսյանը էթիկա է խախտում, ապա ”Ժառանգության” խոսնակն արձագանքեց.

”Բայց ինչ է ասել Րաֆֆի Հովհաննիսայնը, նա կրկնել է այն, ինչ ասել է Գագիկ Ծառուկյանը երկու օր առաջ: Ինչ մի բան է ասել, որ գաղտանազերծել է, որ էթիկայի խախտում լիներ, ընդ որում դրական ֆոնի ներքո է ասել, որ ազնիվ է պարոն Ծառուկյանը, որ ինքը մի քանի օր առաջ է ասել, հիմա էլ է ասում, ինչի է այդքան նյարդայանացել ԲՀԿ-ն, անհասականալի է”:

KFC

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ