09 Հուլիսի, Երեքշաբթի, 2024
KFC

՛՛Ժառանգությունն՛՛ էլ բացահայտելու բան ունի. այսուհետ զգույշ կլինեն ԲՀԿ-ի հետ

”Քանի որ ես չեմ ձայնագրել, ի տարբերություն ”Բարգավաճ Հայաստանի”, մենք գաղտնի ձայնագրությամբ չենք զբաղվում, ես բառացի չեմ կարող վերարտադրել, թե ինչ են խոսել իրենք”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ”Ժառանգություն” կուսակցության խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը` մեկնաբանելով zham.am-ում հրապարակված Րաֆֆի Հովհաննիսյանի ու Գագիկ Ծառուկյանի զրույցը: Խոսնակն ասաց, որ ինքը կարող է մեկնաբանել զրույցի ընդհանուր բովանդակությունը:

”Կոնտեքստի պահով կարող եմ ասել, որ թացը չորի հետ խառնած է, որոշ բաներ համապատասխանում են իրականությանը, որոշ բաներ շուռ է տված գլխիվայր”,-նշեց նա:

Օրինակ` ”բացահայտող” հրապարակման մեջ ասվում է.

”Չէինք ուզենա այստեղ արտաբերել Րաֆֆի Հովհաննիսյանի արհամարհական պահվածքը ՀԱԿ-ի և ՀՅԴ-ի հանդեպ: Րաֆֆի  Հովհաննիսյանը առավել վատ է զգացել այն հանգամանքից, որ սույն հանդիպումից անմիջապես հետո Ծառուկյանի ընդունարանում հանդիպել է ՀՅԴ-ի ներկայացուցչին”: Այս մասին Խուրշուդյանն ասաց.

”Շատ տարօրինակ է, որ ասվում է, որ իբր Րաֆֆի Հովհաննիսյանը շատ դժկամությամբ է ընդունել, թե արհամարհական պահվածք է դրսևորել ՀՅԴ-ի կամ ՀԱԿ-ի հանդեպ: Ես ընդամենը կասեմ, որ լրիվ հակառակն է եղել: Երբ Հովհաննիսյանը իմացավ, որ Հրանտ Մարգարյանն սպասում է ընդունարանում հանդիպման և, փաստորեն, երկար դեռ կարող է սպասել, ինքը կոչ արեց Գագիկ Ծառուկյանին հրավիրել Հրանտ Մարգարյանին և միասին քննարկումը շարունակեն, սակայն Ծառուկյան Գագիկն ասեց` ոչինչ կսպասի”:

Խուրշուդյանն ուրախ կլինի, որ ամբողջ ձայնագրությունը հրապարակվի: ”Եթե իրենք այդքան բանից հետո սղագրություններ են հրապարակում, թող գոնե այդքան ազնվություն ունենան և այդ ձայնագրությունը, եթե ունեն նման տեսաձայնագրում, թող հրապարակեն”,-ընդգծեց նա:

Բացի այդ` խոսնակը հավելեց, որ Րաֆֆի Հովհաննիսսյանը կողմ է եղել, որ ամբողջ հանդիպումը հրապարակային լիներ և ոչ թե միայն վերջին հատվածը: 

Հարցին, թե էլ ո՞ր հատվածներն են աղավաղված ներկայացվել, խոսնակը պատասխանեց. ”Արդեն չեմ ուզում խորանամ, թող ձայնագրությունը հրապարակեն, հետո չասեն` մի բառ այս կողմ, մի բառ այն կողմ, մենք բառակռվի մեջ չենք ընկնում:

Շատ լավ է, որ ունեն ձայնագրություն, իհարկե, մեզ համար անակնկալ էր, որ ձաjնագրվել է, այսուհետ պատրաստ լինենք, որ ”Բարգավաճ Հայաստանի” հետ շփվելիս մեզ գաղտնի կարող են ձայնագրել ցանկացած ձևաչափով, բայց խնդիր չէ, Րաֆֆի Հովհաննիսյանն ազնիվ է ու բոլոր տեղերում նույնն բան է ասում ու նույն սկզբունքներով է ասում, ու այն նենգափոխությունները, որ ուզում են անեն այս հրապարակման մեջ, կարող եմ միանագամայն հերքել”: 

Հիշեցնենք, Րաֆֆի Հովհաննիսյանը լրագրողներին ասել էր, թե Ծառուկյանի հետ հանդիպման ժամանակ վերջինս իրեն ասել է, որ իշխանության դեմ դուրս չի գա: Իսկ այսօր ԲՀԿ խոսնակը հայտարարություն տարածեց, թե Հովհաննիսյանը կոնտեքստից դուրս է ներկայացրել ԲՀԿ առաջնորդի ասածն ու էթիկայի սահմաններում չէր գաղտնի ձայնագրության ընթացքում հնչեցրածը հրապարակային դարձնելը: Ապա արդեն նշված հրապարակման մեջ շարադրվել է, թե ինչ են խոսել Հովհաննիսյանն ու Ծառուկյանը:

KFC

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ