07 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Պայքար ՀՀՇ-ի համար

 

 

 

Ներկայացնում ենք Հայոց համազգային շարժման Հ/Կ-ի տարածած հայտարարությունը.

”2013թ.-ի մայիսի 14-ի հրապարակումներում զանգվածային լրատվության որոշ միջոցներ, լուսաբանելով մի խումբ մարդկանց մամլո ասուլիսը, օգտագործել են     ՛՛ՀՀՇ՛՛ անվանումը և ՀՀՇ խորհրդանշանը:

Ի գիտություն բոլոր լրատվամիջոցների հայտնում ենք հետևյալը`

1. ՛՛ՀՀՇ՛՛ անվանումը և ՀՀՇ խորհրդանշանը պատկանում են §Հայոց Համազգային Շարժում՛՛ հ/կ-ին և գրանցված են ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի կենտրոնական մարմնի կողմից 26.03.2013թ.-ին (գրանցման համար` 211.171.760952):

2. Առանց ՛՛ՀՀՇ՛՛ հ/կ-ի համաձայնության ՛՛ՀՀՇ՛՛ անվանումը և ՀՀՇ խորհրդանշանը օգտագործելը համարվում է ՛՛Կուսակցությունների մասին՛՛ և ՛՛Հասարակական կազմակերպությունների մասին՛՛ ՀՀ օրենքների խախտում:

ՈՒստի, խնդրում ենք զանգվածային լրատվության բոլոր միջոցներին իրենց հրապարակումներում և հաղորդագրություններում §ՀՀՇ¦ անվանումը և ՀՀՇ խորհրդանշանը օգտագործել միմիայն ՛՛ՀՀՇ՛՛ հ/կ-ի պաշտոնական հաղորդագրություններն ու հայտարարությունները հրապարակելիս կամ ՛՛ՀՀՇ՛՛ հ/կ-ի գործունեությանն առնչվող տեղեկատվություն տարածելիս:

՛՛Հայոց Համազգային Շարժում՛՛ հ/կ

Նախագահ` Վ.Հայոցյան”:

Հիշեցնենք, որ երեկ Ալեքսանդր Արզումանյանը, Արարատ Զուրաբյանը, Հովհաննես Իգիթյանը և Կարապետ Ռուբինյանը հայտարարեցին, որ վերակազմավորում են ՀՀՇ-ը:

 

 

 

 

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ