23 Մարտի, Կիրակի, 2025
KFC

Վարչապետը բացատրել է iPad-ից հրաժարվելու պատճառը

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը Սանկտ-Պետերբուրգում կայացած Միջազգային իրավաբանական կոնֆերանսին նշումներն iPad-ում չի կատարել, որպեսզի մարդիկ չմտածեն, թե նա խաղում է, հաղորդում է “РИА Новости”-ն:

Նա հավելել է, որ նախորդ ֆորումին նա iPad էր օգտագործել նշումների համար, ինչից հետո նրան մեղադրել էին, որ “ամբողջ ֆորումի ընթացքում խաղացել է”:

Մեդվեդեւը հայտնի է “Apple” կորպորացիայի սարքավորումների նկատմամբ: Առաջին անգամ iPad հայտնվեց նրա մոտ 2010-ին, երբ նա ՌԴ նախագահն էր: Այդ ժամանակ նա հայտարարեց, որ նրանք, ովքեր փորձում են խուսափել ժամանակակից տեխնոլոգիաներից, իրենց մեծ հաճույքից են զրկում: Նույն թվականին էլ կորպորացիայի ղեկավար Սթիվ Ջոբսը նրան iPhone4  սմարթֆոն նվիրեց` ԱՄՆ-ում հեռախոսի պաշտոնական ներկայացումից մեկ օր առաջ: Իսկ 2011-ին “Comedy Club” նախագծի մասնակիցները Մեդվեդեւին iPad 2 նվիրեցին` շոուի բոլոր թողարկումներով:

 

 

 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ