19 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Բալասանյանը չի՞ վախենում առանց թիկնապահների շրջել /վիդեո/

Գյումրիի ԲՀԿ-ական քաղաքապետ Սամվել Բալասանյանը հերքում է, որ Գյումրին կրիմինալ քաղաք է: Այսօր լրագրողների հետ զրույցում նա ասաց, որ Գյումրին ոչ թե գողականների քաղաք է, այլ մշակութային ու սպորտային: ”Ոչ մի լարված իրավիճակ չկա, Գյումրիին չի կարելի ասել կրկմինալ քաղաք, Գյումրին մշակութային ու սպորտային քաղաք է: Բոլոր քաղաքներում էլ նման դեպքեր լինում են: Նման մեկնաբանություններ, նման լարվածությունների, նման խնդիրներ չկան”,-ասաց նա: 

Բալասանյանը հավելեց, որ այնտեղ տարվում են բարեկարգման աշխատանքներ եւ ինքն ամեն ինչ անելու է, որ Գյումրին դառնա Հայաստանի լավագույն քաղաղաքներից մեկը եւ յուրաքանչյուրը հպարտ լինի, որ Հայաստանում նման քաղաք կա: Հարցին, թե ինչու է ժամանակ առ ժամանակ կրիմինալը գլուխ բարձրացնում, նա պատասխանեց. ”Դե հիմա բոլոր տեղերում էլ կան նման բաներ, դեպք է եղել է”:

Henaran.am“-ի դիտարկմանը, որ ոստիկանապետը հաճախ է լինում Գյումրիում, այնտեղ խորհրդակցություններ է անցկացնում ոստիկանությունում, Բալասանյանն արձագանքեց, որ ինքը չի ասում, թե խնդիրներ ընդհանրապես չկան:  “Այնտեղ ինչ-որ խնդիր կա երևի, դրա համար է գալիս, ոստիկանությունը բացատրություններ տալիս է”:

Բալասանյանը ժպտաց, երբ լրագրողները հարցրին, թե ինքը թիկնապահ ունի: Հիշեցրինք, որ նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը թիկնազորով էր շրջում քաղաքում, ինչին Բալասանյանն ասաց, որ այդ մասին պետք է նախկին քաղաքապետին հարցնել: Ինքը միայն կարող է վստահեցնել, որ Գյումրիում վախի մթնոլորտ ընդհանրապես չկա: Չեք վախենում հարցին, կրկին ժպտաց ու ասաց. ”Ինչից, ինչից”:

”Ես որևէ բան չունեմ վախենալու, ուրիշի զորախմբերի մասին իրեն հարցրեք”:

Հետարքրքվեցինք նաև, թե արդյոք վերջին դեպքերի մասին զրուցել է նախկին քաղաքապետի հետ, սակայն Բալասանյանը խնդրեց այդ մասին իրեն հարցեր չտալ:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ