11 Մայիսի, Saturday, 2024
KFC

Զուրաբյանը մեկնաբանում է ԲՀԿ-ի վարքը տեղամասերից դուրս… առաջին քննադատությունը

՛՛Իսկապես ամենալուրջ համագործակցությունն ընտրատեղամասերում եղել է ՛՛Կոնգրեսի՛՛, ՛՛Դաշնակցության ու ԲՀԿ-ի միջև: Այս երեք ուժերը շատ խորը համագործակցություն դրսևորեցին ու պայքարեցին ընտրատեղամասերում:

Մենք սա կարող ենք իսկապես արձանագրել՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը, պատասխանելով Henaran.am-ի հարցին` ինչպես է գնահատում ԲՀԿ-ի պահվածքը ընտրության երբ հանձնաժողովի կազմում այս կուսակցությունը ընդդիմադիր էր, իսկ ընտրատեղամասից դուրս իշխանամետ` բաժանում էր ընտրակաշառքներ, ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահը նշեց, որ նույնիսկ ՛՛Կոնգրեսի՛՛ ներկայացուցիչներն ամեն տեղ իրենց փայլուն չեն դրսևորել:

՛՛Ես գիտեմ դեպքեր, երբ ՛՛Կոնգրեսի՛՛ հանձնաժողովականներն ու վստահված անձինք որոշ տեղամասերում իրենց շատ վատ են պահել, անգամ համագործակցել են ՀՀԿ-ի հետ ընտրակեղծքիների համար, իսկ կռվողի դերում եղել է ԲՀԿ-ը, մերոնք՝ հակառակ դիրքերում:

Ես կարող եմ ասել, որ մեծ հաշվով ՛՛Կոնգրեսը՛՛, ՛՛Դաշնակցությունն՛՛ ու ԲՀԿ-ը պատերազմել են շատ սկզբունքային վճռական՝  ձայների պահպանման ուղղությամբ, իսկ՛՛Ժառանգությունը՛՛ ձախողել է, համագործակցել է հակառակ ճամբարի հետ՛՛,-ասաց Զուրաբյանը, հավելելով.

՛՛Ցավոք սրտի, մենք կենտրոնացնելով մեր բոլոր ռեուրսները տեղամասերում` հնարավորություն չենք ունեցել վերահսկել դրսում տեղի ունեցող գործընթացները: Բայց ինֆորմացիա հասել է մեզ, որ նրանք էլ են ուղղորդել, բնականաբար, մեզ համար դա անընդունելի է և որևէ խնդիր չկա քննադատելու՛՛:

Ինչ վերաբերում է ընտրակաշառքին. Զուրաբյանն ասաց, որ դա մի օպերացիա է, որն ընդգրկում է հազարավոր մարդկանց: ՛՛Նման օպերացիան չտեսնելը կամ չկանխելը հնարավոր բան չէ պետական իշխանության համար, եթե իշխանությունն ինքը չի որոշել աչք փակել դրա վրա: Այդ ամենի համար առաջնային պատասխանատուն ՀՀ իշխանություններն են Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, դատախազությունը, ԱԱԾ-ն:

“Սրա համար մեղադրել այլ քաղաքական ուժերին, քան Սերժ Սարգսյանն  և իր ղեկավարած ռեժիմը, սա նշանակում է շեղել ուշադրությունը հիմնական մեղավորից՛՛,-հավելեց պատգամավորը:

Դիտարկմանը, որ ԲՀԿ-ն ընտրակաշառք է բաժանել , վերջապես արձագանքեց. ՛՛Ցանկացած քաղաքական ուժի, որ դիմել է նման միջոցի, մենք դատապարտում ենք, մենք մեզ թույլ չենք տա նման բան անել, անգամ եթե միջոցներ ունենանք՛՛:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ