Ո՞ւմից ա նեղացել Նիկոլը … “փուչիկ” Րաֆֆու համար ժամանակ ունի /վիդեո/
Ո՞ւմից է նեղացել Նիկոլ Փաշինյանը: ՀԱԿ ակտիվիստ Սոնա Մովսեսյանը այսօր Henaran.am-ի հետ կիսեց իր դժգոհությունը: Սոնա Մովսեսյանը կարծում է, որ Նիկոլը պիտի լիներ ոչ թե Րաֆֆի Հովհաննիսյանի կողքին, ով նրա համար ոչ մի բան չի արել, այլ դատապարտված ՀԱԿ երիտասարդ ակտիվիստների:
“Ինքը հիմա ո՞ւրա , էսքան էս տղեքի դատն ա եղել, ինչի՞ չի գալիս մի անգամ, իրա համար քի՞չ են պայքարել էս տղերքը: Դե թող գա պադերժկա անի: Թե Րաֆֆիի համար ժամանակ ուներ` փուչիկ Րաֆֆիի … ”:
Հիշեցնենք, որ այսօր վճռաբեկ դատարանում լսվեց ՀԱԿ ակտիվիստներ Տիգրան Առաքելյանի, Դավիթ Քիրամիջյանի, Արտակ Կարապետյանի և Սարգիս Գևորգյանի բողոքը:
Երիտասարդները 2-6 տարով դատապարտվել են 2011թվականի օգոստոսի 9-ին Կարապի լճի մոտակայքում անկարգություններ անելու համար, որի արդյունքում, ըստ մեղադրանքի` խոչընդոտել են ոստիկանների աշխատանքը:
Սոնա Մովսեսյանի խոսքն ամբողջությամբ` Henaran.am-ի տեսանյութում: