Տիգրան Առաքելյանը դեռ կմնա ճաղերի հետևում /վիդեո/
Այսօր` մայիսի 8-ին Վճռաբեկ դատարանը քննեց ՀԱԿ ակտիվիստներ Տիգրան Առաքելյանի, Դավիթ Քիրամիջյանի, Արտակ Կարապետյանի և Սարգիս Գևորգյանի վճռաբեկ բողոքը: Ներկայացված բողոքը բավարարվեց մասնակի և գործը ետ ուղարկեց Վերաքննիչ դատարան՝ նոր քննության:
Որոշումը կարդաց ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Դավիթ Ավետիսյանը:
Մինչ դատը և դատի ընթացքում նույնպես չնայած հորդառատ անձրևին դրսում ակցիա իրականացրին ՀԱԿ ակտիվիստներն ու համակիրները:
Նրանց պահանջը ինչպես միշտ մեկն է ազատ արձակել Տիգրան Առաքելյանին և վերանայել Արտակ Կարապետյանի,Սարգիս Գևորգյանի, Դավիթ Քիրամիջյանի դեմ հարուցված քրեական գործերը:
Հիշեցնենք որ 4 երիտասարդները մեղադրվում են 2011 թվականին Կարապի լճի հարևանությամբ անկարգությունների համար, որի արդյունքում խոչնդոտվել է ոստիկանության աշխատանքը:
ՀԱԿ-ի ներկայացուցիչները գտնում են, որ երիտասարդները դատապարտվել են քաղաքական հայացքների համար և համարվում են քաղբանտարկյալներ:
2 տարի պայմանական ազատազրկման դատապարտված Սարգիս Գևորգյանը մինչ Վճռաբեկ դատարանի որոշման հրապարակումը զրուցեց Henaran.am-ի հետ:
Սարգիս Գևորգյանը տեղեկացրեց, որ չի վստահում դատական համակարգին և այս դատավարությունից ևս որևէ ակնկալիք չունի.”Սա լինելու է հերթական քաղաքական որոշումը իշխանությունների կողմից”,-ասաց :
Սարգիս Գևորգյանը ասաց, որ իրենց ակցիաները նպատակ ունեն ոչ թե իրենց ձայնը հասցնել իշխանություններին այլ դժվարացնել իշխանությունների կյանքը:
Մանրամասները` Henaran.am–ի տեսանյութում: