20 Հունիսի, Saturday, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀՇ համագումարի օրը հայտնի է… լավ օրեր էլ կգան

Հոկոտեմբերի 26-ին կայանալու է վերակազմավորվող ՀՀՇ-ի համագումարը: Այս մասին այսօր ասուլիսում հայտարարեց ՀՀՇ անդամ Արարատ Զուրաբյանը`նշելով, որ դեռ չեն որոշել, թե ով է լինելու կուսակցության նախագահը: ՛՛Չենք ուզում, որ լինի միահեծան, դա  է պատճառոը նաև, որ կանոնադրության, կարգի հետ կապված դեռ չլուծված հարցեր կան՛՛: Հարցին, թե չի կարծում, որ ՀՀՇ-ի նկատմամբ հասարակության վստահությունը սպառված է, […]

Կառավարությունն արտահերթ նիստ է հրավիրել ` ՛՛կամուֆլյաժներով՛՛/ֆոտո/

Այսօր տեղի է ունեցել  ՀՀ կառավարության արտահերթ նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: ”Արձագանք 2013” հրամանատարաշտաբային զորավարժությունների շրջանակներում ՀՀ կառավարության անդամները զեկուցել են վարչապետին՝ հնարավոր սպառնալիքների չեզոքացմանն ու հանրապետության պաշտպանության նախապատրաստմանն ուղղված քայլերի վերաբերյալ: Վարչապետը ներկայացրել  է կառավարության որոշման նախագծեր, որոնք բխում են ՀՀ նախագահի հրամանագրերից  ու կարգադրություններից: 

՛՛Այդ մասին ոչ այսօր. շնորհակալ եմ … ՛՛. Մարգար Օհանյանն ազատ արձակվեց /վիդեո, ֆոտո/

Քիչ առաջ ՛՛Երեւան՛՛ ՔԿՀ-ից համաներմամբ ազատ արձակվեց ՃՈ նախկին պետ Մարգար Օհանյանը: Վերջինս ողջագորվելով հարազատների հետ՝ շնորհակալություն հայտնեց բոլորին եւ ասաց, որ այսօր մտադիր է անցկացնել հարազատների հետ: Henaran.am-ի հարցին՝ արդյոք կփորձի գտնել իրական մեղավորներին, նա ասաց՝ այդ մասին ոչ այսօր:  Հիշեցնենք, Օհանյանը դատապարտվել էր 6 տարվա ազատազրկման 2012թ. մայիսին՝ առանձնապես խոշոր չափի բենզին յուրացնելու […]

Ֆրանսիական պատվիրակությունն Արցախ է ժամանել

Ս. թ. հոկտեմբերի 5-ին ԼՂՀ Մարտունու շրջան է այցելել Ֆրանսիայի Լե-Պեն-Միրաբո քաղաքի քաղաքապետարանի պատվիրակությունը, որը հանդիպումներ է ունեցել Մարտունու քաղաքապետ Մհեր Խաչատրյանի և Մարտունու շրջանի շրջվարչակազմի ներկայացուցիչների հետ: Կողմերը քննարկել են Մարտունի և Լե-Պեն-Միրաբո քաղաքների միջև բարեկամական կապերի ամրապնդման ու դրանց գործնական բնույթ հաղորդելու ուղիներն ու միջոցները:  Նույն օրը պատվիրակության անդամները  շրջայց են կատարել Մարտունու շրջանում՝  ծանոթանալով տեսարժան վայրերին և  պատմամշակութային հուշարձաններին, ինչպես նաև մասնակցել են քաղաք Մարտունու  երաժշտական դպրոցում հյուրերի […]

Որսի է դուրս եկել

Մեր աղբյուրների փոխանցմամբ,  երեկ հանդիպել են ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ու ՀՀ էքս-նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Նրանց կիրակին հետաքրքիր է անցել` որսի են գնացել եւ Henaran.am-ի աղբյուրների փոխանցմամբ, հարուստ ավար է եղել:  ԲՀԿ առաջնորդի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը հերքեց, որ Քոչարյանը հանդիպել է Ծառուկյանին: “Միայն կարող եմ ասել, որ Ծառուկյանը երեկ որսի էր”,-եզրափակեց Տոնոյանը:

ՀՀ նախագահը ազգային անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել

ՀՀ զինված ուժերի զարգացման պլանի համաձայն անցկացվող «Արձագանք-2013» ռազմավարական հրամանատարաշտաբային մարզումների շրջանակում Հայաստանի Հանրապետության Նախագահ, ՀՀ ազգային անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրավիրել է ՀՀ ազգային անվտանգության խորհրդի նիստ, որի ընթացքում քննարկվել է Հայաստանի շուրջ ստեղծված պայմանական ռազմաքաղաքական իրավիճակը և պետության բարձրագույն պաշտոնատար անձանց աշխատանքը ռազմաքաղաքական որոշումների կայացման ժամանակ: Ըստ այդմ ԱԱԽ անդամներն առաջարկություններ […]

Կհանդիպե՞ն

”Ազգային անվ­տանգություն”  կուսակցության նախա­գահ, ԱԺ-ում ՀՀ նախագահի նախկին ներկայացուցիչ Գառնիկ Իսագուլյանը նամակներ է ուղարկել ՀՀ նախկին եւ ներկա նախագահներին, ԼՂՀ ներկայիս ու նախկին նախագահներին, Ամենայն հայոց Կաթողիկոսին և Մեծի տանն Կիլիկիո Կաթողիկոսին:  ”Արձագանք կա, որ ստացել են, մնացած հարցերը ճշտում ենք ընթացքում. փոխադարձ պայմանավորվածություն կա, որ չենք մանրամասնում դեռ: Հետո կխոսենք, ամեն ինչը ժամանակ ունի, […]

Սարկոզիի դեմ դատական գործը փակվել է

Դատական քննիչները որոշել են փակել Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի դեմ գործը, ով մեղադրվում էր L’Oreal ընկերության սեփականատիրոջ վստահությունը չարաշահելու մեջ, փոխանցում է interfax.ru-ն:  Դատավորները որոշել են, որ Սարկոզիի դեմ մեղադրանքները բավականաչափ հիմնավորված չեն, որպեսզի գործը փոխանցվի Բորդո քաղաքի դատարան։  Հարկ է նշել, որ նախկին նախագահին պաշտոնական մեղադրանքներ էին ներկայացվել մարտի 17-ին, քանի որ, համաձայն […]

Փոստանջյանին սպառնում են

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ԱԺ ”Ժառանգության” խմբակցության պատգամավոր Զ. Փոստանջյանը հայտարարեց, որ “Ֆեյսբուքով” սպառնալից նամակներ է ստացել ԵԽԽՎ-ում նախագահ Սերժ Սարգսյանին հնչեցրած հարցից հետո: Պատգամավորի խոսքով` դրանք չեն կաշկանդում իրեն, սակայն իրավապահները պետք է հետևեն` իր հանդեպ ոտնձգություններ չլինելու համար:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի

Ամենաընթերցված