27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Վե՞րջ ”ատկատներին”

”Շատ լավ գիտեք, որ Քաղաքաշինության նախարարությունում բոլոր տեսակի մրցույթները իրականացվում են էլեկտրոնային տարբերակով և օն-լայն ռեժիմով ցուցադրվում են հեռուստատեսությամբ ու բոլորը նայում են դա”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանը`ի պատասխան հարցի, թե արդյոք վստահ է, որ այս տարի իր ղեկավար ոլորտում փոշիացումներ չեն եղել:

”Կոնկրետ Քաղաքաշինության նախարարությունում ”ատկատ” հասկացողությունը վաղուց վերացել է, որի ադրյունքում մեկ միլիարդ տնտեսում ենք տվել վեց միլիարդի մեջ”,-հավելեց նախարարը` նկատի ունենալով  2012 թվականի բյուջեի տնտեսումները:

Ս. Թադևոսյանը վստահ է, որ 2013 թ-ին ևս կլինեն տնտեսումներ` կրկին փոշիացումների զրկման արդյունքում:

Հիշեցնենք, որ նախկին նախարարի` ԲՀԿ-ական Վարդան Վարդանյանի պաշտոնավարման ժամանակ խայտառակություն էր եղել եղել Ազգային գրադարանում: Կառավարությունում հրավիրված խորհրդակցության ժամանակ Սերժ Սարգսյանն Ազգային գրադարանի գործին էլ էր անդրադարձել, այնուհետև վարչապետը հայտարարել էր, թե գրադարանում տիրող վիճակը խայտառակություն և լկտիություն է, որից հետո ՀՀ գլխավոր դատախազությունում Ազգային գրադարանի հիմնանորոգման աշխատանքների ընթացքում յուրացման եղանակով առանձնապես խոշոր չափերի գույք յուրացնելու, պաշտոնեական եւ առեւտրային կազմակերպության ծառայողի կողմից լիազորությունները չարաշահելու եւ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ: Վարդան Վարդանյանը ևս հարցաքննվել էր:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ