07 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վարչապետը սահմանամերձ գյուղ է այցելել

Վարչապետ Տիգրան Սարգսյանն աշխատանքային այց է կատարել Տավուշի մարզ: Իջևանում վարչապետը ծաղիկներ է դրել Զոհված ազատամարտիկների հուշակոթողին` հարգանքի տուրք մատուցելով նրանց վառ հիշատակին: Այնուհետև գործադիրի ղեկավարը Իջևանում ծանոթացել է վերականգնված քանդակներին: Նշենք, որ Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի (ՓՄՁ ԶԱԿ) Տեղական տնտեսական զարգացման ծրագրի շրջանակներում զբոսաշրջության զարգացման նպատակով վերականգնվել են Իջևանում կայացած  սիմպոզիումների ժամանակ ստեղծված քանդակները:  ՓՄՁ ԶԱԿ-ի […]

ԲՀԿ-ն ունե՞ր ՀԱԿ-ի կարիքը /վիդեո/

ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարել է, որ Հայ ազգային կոնգրեսն Արարատի ՏԻՄ ընտրություններում սատարելու է ԲՀԿ-ի առաջադրած թեկնածուին: Henaran.am-ը ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանից հետաքրքրվեց, թե ԲՀԿ-ը ուներ ”Կոնգրեսի” սատարման կարիքը: Զոհրաբյանի պատասխանը` տեսանյութում:

Ո՞վ է ”Ես զզվում եմ Ա. Բաղդասարյանից” Facebook-յան էջի հեղինակը /վիդեո/

”Շատ վատ եմ վերաբերում, դա հիմք է դրել, որ դրան հակառակ էլ ինչ-որ մեկը մտածի` ինչ-որ մեկի մասին կգրի ու կընդունվի հասարակության կողմից:Դա անընդունելի է”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը` ի պատասխան հարցի, թե ինչպես է վերաբերում, որ Facebook սոցիալական ցանցում էջ է բացվել ”Ես զզվում եմ Արթուր Բաղդասարյանից” անունով: Նկատենք, […]

ՀՀԿ-ն ԲՀԿ-ին կզիջի՞ Արարատը

Նոյեմբերի 10-ին Արարատ քաղաքում կայանալու են քաղաքապետի ընտրություններ: Այստեղ ՀՀԿ-ն առաջդրել է Հայկ Հայկյանին: Վերջինիս հիմնական մրցակիցը ԲՀԿ-ի կողմից առաջադրված Սամվել Բարսեղյանն է, ում սատարում է Հայ ազգային կոնգրեսը: Henaran.am-ը ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանից հետաքրքրվեց, թե արդյոք մրցակից համարում են այս թեկնածուին, ում այժմ սատարում է 2 քաղաքական ուժ: ”Իհարկե, մրցակից համարում ենք, եթե […]

Կանխատեսումներ Վրաստանի նախագահական ընտրություններին ընդհառաջ/վիդեո/

Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը այսօր կանխատեսում արեց  հոկտեմբերի 27-ին Վրաստանում կայանալիք նախագահական ընտրությունների մասին: “Սահակաշվիլիի քաղաքական դարը վերջնականապես կավարտվի, թե իր կուսակցությունը ընդդիմադիր դաշտում կշարունակի ինչ-որ մի ձևով մնալ և դրանով ազդել Վրաստանի արտաքին և ներքին քաղաքականության վրա, բայց ամենագլխավոր արդյունքը որ կլինի այդ ընտրություններում դա այն է, որ ավարտվում է Սահակաշվիլիի այդ բացասական շրջանը”,-նշեց քաղաքագետը: […]

ՀԱԿԿ-ը կմասնակցի՞ ՀՀՇ-ի համագումարին

Վաղը ժամը 12:00-ին կկայանա վերակազմավորվող ՀՀՇ-ի համագումարը: Այս մասին Henaran.am-ին հայտնեց կուսակցության հիմնադիր անդամներից Արարատ Զուրաբյանը: Հարցին, թե որ ուժերն են հրավիրված, Զուրաբյանը պատասխանեց. ”Ոչ իշխանական”: Հետաքրքրվեցինք, թե ՀԱԿԿ-ը մտնում է դրանց մեջ, ինչին Զուրաբյանն արձագանքեց. ”Հայ ազգային կոնգրեսը չգիտեմ վերջնական, բայց ազատ է, մենք բոլորին հրավիրել ենք”: 

ՄՄ-ը կողմ է Հայաստանի անդամակցությանը. Պուտին

Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախստանն աջակցել են Հայաստանի և Ղրղզստանի  մտադրությանը Մաքսային միության մաս կազմելու հարցում:  Այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: “Պայմանավորվածություն ենք ձեռք բերել աշխատանքային խմբի ձևավորման վերաբերյալ, որը պետք է կարճ ժամկետում պատրաստի համապատասխան “ճանապարհային քարտեզ””,-նշել է Պուտինը մամուլի ասուլիսի ժամանակ: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական բաժինը: Բելառուսի նախագահ Ալեքսանդր […]

Զուրաբյանի ջղերը չդիմացան. Գրիգորիչը մանրամասներ է պատմում հայտնի սկանդալից

”Պետք չէ այդքան շատ մեծարել: Մի հինգ-վեց հոգի կա, ամեն օր պետք է ասենք` ովքեր են իրանք: Սղագրությունը չեմ կարդացել, բայց մասնակցել եմ նիստին և Զուրաբյանը ստիպված եղավ այս կերպ վարվել”,-ԱԺ-ում ճեպազրույցների ժամին ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը` խոսելով ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության սղագրության մասին, որտեղ, ըստ լրատվամիջոցների, Զարուհի Փոստանջյանը […]

Մենք չենք գնում որևէ մեկի պոչը դառնալու

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը երեկ Մինսկում ընդունված Մաքսային միության հարցով բանաձևից տեղեկություն չունի, սակայն վստահ է. ”Մենք ոչ թե գնում ենք պոչ դառնալու որևէ պետության, այլ գնում ենք, որպեսզի շահեկան իրավիճակներ ստեղծենք։ Պետք չէ ներշնչեք, որ մեր պետությունն անընդհատ որևէ պետության պոչից վազելու հատկություն ունի, դրա համար ասում եմ, որ կողմ էլ որ […]

Վարչապետը հանդիպել է Չեխիայի դեսպանին՝ դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ

  Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Եստրաբին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Ողջունելով հյուրին՝ կառավարության ղեկավարը նշել է, որ Հայաստանը կարևորում է Չեխիայի հետ հարաբերությունների ընդլայնումը քաղաքական, առևտրատնտեսական, մշակութային և այլ ուղղություններով: “Շնորհակալ ենք Ձեզ կատարած աշխատանքի համար: Կան գործունեության որոշակի ոլորտներ, որտեղ Չեխիան […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի