20 Հունիսի, Saturday, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Տիմոշենկոն համաձայնվել է բուժվել Գերմանիայում

Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն, ով մեկ տարուց ավելի է` Խարկովի հիվանդանոցում է գտնվում, համաձայնվել է բուժումը շարունակել Գերմանիայում, փոխանցում է Газета.Ru-ն: Տիմոշենկոն նշել է, որ իր Գերմանիա մեկնելը “միգրացիա չէ եւ որ ինքը երբեք քաղաքական ապաստան չի խնդրի”:

Կուսության դեմ նետված ձեռնոցը ՀՀԿ-ինը չէ /վիդեո/

”Նոր քաղաքական մշակույթ” կուսակցության նախագահ Անի Զախարյանը, ով մեկ օրում հայտնի դարձավ կուսության եւ կարմիր խնձորի դեմ արշավով, հայտարարում է, որ Հայաստանի “Հանրապետական” կուսակցության անդամ է եղել, մինչդեռ ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը նրան չի մտապահել: Այս մասին Սահակյանն ասաց Henaran.am-ի հետ զրույցում, երբ փորձում էինք պարզել, թե ինչու է Անի Զախարյանը հեռացել կուսակցությունից: ” ”Հանրապետականը” […]

Վիկտոր Դալլաքյանը խոսել չի կարող

Զարուհի Փոստանջյանի “բազմաչարչար” հարցի լուսաբանմանը զուգահեռ հայրենի լրատվամիջոցները հիշեցին նախկին պատգամավոր, այժմ ԱԺ-ում ՀՀ նախագահի ներկայացուցիչ Վիկտոր Դալլաքյանին: Henaran.am-ը փորձեց պարոն Դալլաքյանից ճշտել` ինչպես է Դալլաքյանը մեկնաբանում իր դեմ սոցցանցային արշավը, նաեւ Փոստանջյանի հարցին: Վիկտոր Դալլաքյանը նշեց, որ հարցազրույց տալ չի կարող, ասաց` որպեսզի հարցազրույց տա, լրագրողները պետք է դիմեն նախագահական նստավայր, թույլտվություն ստանան, ապա […]

Զարուհուց հեռու

ՀՀԿ  երիտթևը մտադիր Է գնալ օդանավակայան և ձվեր ու պոմիդորներ նետել  «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի ուղղությամբ թեմայով շրջանառվող լուրերին հայտարարությամբ պատասխանել է նախագահի մամլո խոսնակ Արման Սաղաթելյանը. “Մենք չենք ընդունում և սխալ ենք համարում ՀՀ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանին օդանավակայնում վանկարկումներով դիմավորելու կամ նրա դեմ որևէ այլ ակցիա կազմակերպելու մասին տարբեր կողմերից հնչող մտադրությունները: Բոլորին […]

Ֆինանսների սղություն

Վարչապետ Տիգրան Սարգսյանը  Ջերմուկում մասնակցել է հոկտեմբերի 3-ից մեկնարկած Գյուղական համայնքների երրորդ համաժողովի աշխատանքներին: Ողջունելով համաժողովի մասնակիցներին` կառավարության ղեկավարը կարևորել է նման միջոցառումների անցկացումը և նշել. “Մեզ մեծապես հետաքրքրում են տեղական ինքնակառավարման մարմինների խնդիրները, և դրանց լուծման ուղղությամբ ձեր առաջարկությունները: Տեղյակ եք, որ կառավարությունը հաստատել է 2014 թվականի պետական բյուջեի նախագիծը: Այդ տեսակետից, մեզ հետաքրքրում է, թե ինչպիսին է վիճակը ավագանիներում, ինչ խնդիրներ եք տեսնում, ինչ հարցեր են […]

Ինչո՞ւ Սերժ Սարգսյանը մեկնեց Ֆրանսիա

Henaran.am-ի զրուցակիցն է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Զաքարյանը: -Պարոն Զաքարյան, նախօրեին նախագահ Սերժ Սարգսյանը գտնվում էր Ֆրանսիայում, հանդիպում ունեցավ Ֆրանսիայի նախագահի Ֆրանսուա Օլանդի հետ: Ինչ է սա նշանակում` Եվրոպային ուղղված ինչ ուղերձ է սա սեպտեմբերի 3-ից հետո, երբ Սերժ Սարգսյանը հայտարարեց Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության որոշման մասին:  -Հայաստանը շարունակում է իր քաղաքականությունն […]

Ժառանգությունը դատապարտում է Զարուհի Փոստանջյանի նկատմամբ սկսված քաղաքական հետապնդումները

Քիչ առաջ “Ժառանգություն” կուսակցության մամլո խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը տարածել է հետևյալ հայտարարությունը. Պաշտպանելով Զարուհի Փոստանջյանի խոսքի իրավունքը՝ դատապարտում ենք նրա հանդեպ իշխանությունների սկսած արշավը եւ քաղաքական հետապնդումները, որոնք անընդունելի են: Դիվանագիտության հարցում դասեր տալու փոխարեն (որից իրենք թերեւս անտեղյակ են), իշխանության ներկայացուցիչները պետք է շնորհակալ լինեն, որ գոնե ինչ-որ մեկը հիշեցնում է հասարակության առջեւ հաշվետու […]

Նիդերլանդները դատի կտա Ռուսաստանին

Նիդերլանդները հայտնել են, որ Ռուսաստանին դատի են տալու` Greenpeace-ի ակտիվիսնտերի հանդեպ ցուցաբերած վերաբերմունքի համար, փոխանցում է Reuters-ը: Ավելի վաղ Մոսկվայում Եվրամիության դեսպանները, ում քաղաքացիները Ռուսաստանում Greenpeace-ի գործով ձերբակալված են, հանդիպում են ունեցել` որոշելու համար ձերբակալվածների հացով իրենց հետագա քայլերը:  

Րաֆֆին կխոսի

ԱԺ ”Ժառանգություն” խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի` ԵԽԽՎ-ում հնչեցրած հարցի մասին կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը դեռ ոչ մի հայտարարություն չի արել` պարզ չէ` ինչպես է նա վերաբերում պատգամավորի նմանատիպ վարքին: Henaran.am-ը Րաֆֆի Հովհաննիսյանի խոսնակ Լիլիթ Սարուխանյանից հետաքրքրվեց, թե ինչ դիրքորոշում ունի Հովհաննիսյանը: Խոսնակը մեզ հայտնեց, որ հայտարարություն է նախապատարստվում, որը քիչ անց այդ հայտարարությունը կտարածվի:

՛՛Այլ բան է ամբողջ ազգի արժանապատվությունը վիրավորել, այլ բան է թուրքի տակ պառկել՛՛

”Մենք արդեն ոչ մի հարց չենք քննարկում, այլ շահարկումների դաշտ ենք մտնում: Ցանկացած պատգամավոր կարող է իր թիմի անունից քաղաքական հարցադրումներ ու առաջարկություններ անել, այնպես որ եթե սպիտակեղեն գոյություն ունի, բոլոր երկրներում կեղտոտվում ու լվացվում է: Դա ճանապարհ չի, թեման քաղաքական չէր”,-այսօր Ազգային ժողովում ճեպազրույցների ժամանակ ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը` խոսելով ”Ժառանգության” պատգամավոր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի