13 Օգոստոսի, Հինգշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Սիրիայում առեւանգված Կարմիր խաչի աշխատակիցներից երեքն ազատ է արձակվել

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի 6 աշխատակիցներից, որոնք առեւանգվել էին Սիրիայում, 3-ը ազատ են արձակվել, տեղեկացնում է РИАНовости–ն: Կիրակի օրը հայտնի էր դարձել, որ անհայտ անձինք առեւանգել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի 6 անդամին:

Քննարկում “Ժառանգությունում” արտաքին քաղաքական հարցերի շուրջ

Օրերս «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը եւ վարչության անդամ, մամլո խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը կուսակցության երիտասարդների եւ համակիրների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեցին կուսակցության դիրքորոշումը վերջին ամիսների Հայաստանի արտաքին քաղաքական զարգացումների վերաբերյալ: Հ. Խուրշուդյանի խոսքով՝ կանխատեսելի էր, որ Սերժ Սարգսյանը հրաժարվելու է ԵՄ հետ Ասոցացման ամբողջական (ներառյալ՝ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու մասին) համաձայնագրի ստորագրումից, […]

Չարաչար սխալվում է. Վազգեն Մանուկյանը` Զորի Բալայանին

ԱԺՄ նախագահ, Հանրային խորհրդի ղեկավար Վազգեն Մանուկյանը դեռևս ծանոթ չէ գրող-հրապարակախոս Զորի Բալայանի նամակին: Այս մասին նա ասաց Henaran.am-ին, երբ փորձեցինք պարզել արցախյան շարժման ակունքներում կանգնած նախկին վարչապետի կարծիքը նամակի բովանդակության առնչությամբ: Մանուկյանը նախ նշեց, որ չի մեկնաբանի այդ նամակը, եթե նույնիսկ կարդա: Իսկ երբ տեղեկացրինք, որ նամակով Զորի Բալայանն ըստ էության առաջարկում է ՌԴ-ին […]

Տիգրան Առաքելյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից /վիդեո/

Քիչ առաջ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը հրապարակեց ՀԱԿ 4 ակտիվիստների՝ Տիգրան Առաքելյանի, Արտակ Կարապետյանի, Սարգիս Գեւորգյանի եւ Դավիթ Քիրամիջյանի գործով վճիռը: Դատարանը՝ Եվա Դարբինյանի նախագահությամբ վճռեց Տիգրան Առաքելյանին մի հոդվածով արդարացնել, մնացած հոդվածներով համաներում կիրառել եւ ազատ արձակել: Մանրամասները` տեսանյութում:

Մոսկվայում զենքով եւ փողով լի մեքենա են գտել

Միլիոնավոր ռուբլիներով եւ տարբեր զենքերով լի ավտոմեքենա է հայտնաբերվել մոսկովյան Բիրյուլեւո շրջանի բանջարեղենի բազայում, փոխանցում է РИА Новости-ն: Բիրյուլեւոյում ստուգումներ են սկսվել այն բանից հետո, երբ հոկտեմբերի 13-ին անկարգություններ են սկսվել շրջանի բնակիչների եւ ազգայնականների բախման ժամանակ: Նրանք պահանջել են բացահայտել Եգոր Շչերբակովի սպանությունը, ում սպանել էին հոկտեմբերի 10-ին: Ոստիկանությունում հաղորդել են, որ սպանությանը կարող […]

Կոմպլեքսավորված քաղաքականության արդյունք

 ”Թուրքիայի դեմոկրատացման ծրագրի մասին թուրքական տարբեր ուժեր տարբեր հայտարարություններ են անում, ինչը ցույց է տալիս, որ թուրքական կողմը լուրջ խնդիրներ ունի դրա հետ կապված”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Արևելագիտության ֆակուլտետի փոխդեկան Ռուբեն Մելքոնյանը: Ըստ նրա` Էրդողանի հայտարարած ժողովրդավարացման ուղին կոմպլեքսավորված քաղաքականության արդյունք է: ”Այս դեմոկրատցման փաթեթն ունի երկուն թիրախ՝ ներքին և արտաքին, առավելապես ներքին լսարանին […]

Պայթյուն Սիրիայում. 20 հոգի մահացել է

Սիրիայում հերթական ահաբեկչական գործողության հետեւանքով 20 հոգի է մահացել, տեղեկացնում է Газета.Ru-ն: Դարկուշ քաղաքի շուկայում անհայտ անձը պայթեցրել է պայթուցիկ սարքավորումներով լի մեքենան: Դեռեւս պարզ չէ, թե ով է ահաբեկչության հեղինակը:

Պայքարում են, որ ”օրենքից դուրս” չլինեն

Այսօր կայացած մամուլի ասուլիսին ավտոներկրողներն ու վարորդները հայտարարեցին ազատամարտիկների պայքարին միանալու մասին:  Ազատամարտիկ, լրագրող Սուրեն Սարգսյանը նշեց.”Մեր երկրում բզկտման քաղաքականությունը շարունակվում է և դրա վերջը չի երևում: Անընդհատ խնդիրներ են ու լուծման ճանապարհը թերևս պիտի երկրի հիմքերում կանգնած ազատամարտիկները գտնեն: Այդ ամենից ելնելով` ավտովարորդները և ավտոներկրողները հանդիպեցին մեզ և ընդհանուր խնդիրների շուրջ զրուցեցինք: Այսօր մենք […]

Հայ-թուրքական արձանագրությունները կամ կդառնան նոր արձանագրությունների հիմք, կամ կարող ենք այն նետել աղբարկղ

՛՛Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումն ավելորդ է ասել, թե ում ջանքերի շնորհիվ տապալվեց. Թուրքիայի ոչ կոնստրուկտիվ պահվածքից տապալվեց: Մյուս կողմից՝ միջազգային հարաբերություններում միշտ չէ, որ պարտադիր է վերջնական արդյունքը, կարևորվում է նաև գործընթացը: Այս դեպքում այս գործընթացը թույլ տվեց հայկական կողմին որոշ դիվիդենտներ շահել, և այն ցույց տվեց Թուրքիայի վարքագիծը”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Արևելագիտության ֆակուլտետի փոխդեկան, […]

Չի կասկածում՝ Պուտինը պատասխանելու է. արյան գնով է գրել

Գրող-հրապարակախոս Զորի Բալայանին բացարձակապես չի հետաքրքրում սոցցանցերում կամ լրատվամիջոցներում իր մասին հնչող տեսակետները, նույնիսկ այն, որ “Զորի Բալայանը դավաճան է”: Հիշեցնենք, Զորի Բալայանը նամակ է ուղարկել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ առաջարկելով Լեռնային Ղարաբաղի հարցի լուծման իր մեխանիզմը: Նամակում, Զորի Բալայանը, ըստ էության, առաջարկում է վերադառնալ Գյուլիստանի պայմանագրին, երբ Ղարաբաղը ընդգրկված էր Ռուսաստանի կազմում: Շատերի կարծիքով, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

Ամենաընթերցված