02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Անփոխարինելիներ չկան. Գալուստ Սահակյան

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը դեռ չի քննարկել Վերահսկիչ պալատի նախագահի հարցը: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: Մեր դիտարկմանը, թե նոյեմբերի 5-ին լրանում է Վերահսկիչ պալատի գործող նախագահ Իշխան Զաքարյանի պաշտոնավարման 6 տարին, երբ է քննարկվելու այս հարցը, Սահակյանը պատասխանեց. ՛՛Չենք շտապում, քննարկելու ժամանակը կգա՛՛:

Սահակյանը չբացառեց, որ Իշխան Զաքարյանը հնարավոր է շարունակի պաշտոնավարել: ՛՛Քաղաքական վճռի խնդիր է, որը դեռևս չի քննարկվել՛՛: Նշենք, որ վերջերս լուրեր շրրջանառվեցին, որ նա այլևս չի պաշտոնավարելու: 

՛՛Ազգային ժողովը բանավեճի ամբիոն է և, բնականաբար, դրական պետք է համարել, որ բանավեճեր են լինում: Սա պատերազմ չէ, կռիվ չէ, բացասական երևույթ չէ: Պարզապես մեր իրականության մեջ տրադիցիաներ չկան, որ ամեն ինչ հակասությունների չվերածել:

Պատգամավորը մի հարց է տալիս, նախարարը պատասխանում է, ասում են՝ հակասություն է: Մինչդեռ և կառավարությանն է ձեռնտու քննարկումը, և խորհրդարանին, և ընդհանրապես հանրությանը: Մինչև բանավեճը չի առաջանում, քննարկում չի լինում, բնականաբար, այն, ինչ որ ընդունում ես, թերություններով ես ընդունում՛՛,-նկատեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավարը` անդրադառնալով Իշխան Զաքարյանի ղեկավարած կառույցի “ատկատային” աղմկոտ բացահայտումներին եւ նախագահի քննադատությանը: 

Իսկ եթե փոփոխություն էլ լինի, ապա մեր զրուցակցի խոսքով, այս բացահայտումների պատճառով չի լինի: ՛՛Եթե փոխվի էլ, բնական է, որ այդ պատճառով չի լինի, քանի որ նման խնդիրները շատ հաճախ ոչ թե չափագրվում են աշխատանքի արդյունավետությամբ, այլ՝ քաղաքական որոշմամբ, թե գործող քաղաքական թիմը որ անձին ինչ դերակատարում է տալիս հետագայի համար՛՛: Ինչ վերաբերում է նախագահի քննադատությանն, ապա ՀՀԿ խմբակցության ղեկավարն ընդգծեց, որ նախագահը իր բոլոր ենթականերին էլ կարող է քննադատել: 

Սահակյանը դրական է գնահատում Զաքարյանի վեցամյա գործունեությունը: ՛՛Չեմ տեսնում որևէ աշխատանքային մեծ թերացում, որ իր հետագա աշխատանքը կգնահատի լավ կամ վատ, մանավանդ պաշտոնավարման խնդիրներում, այս պահին նման խնդիր չկա՛՛,-ասաց նա:

Հարցին, թե արդյոք տեսնում է որևէ մեկին, ով կարող է փոխարինել Իշխան Զաքարյանին, Սահակյանն արձագանքեց. ՛՛Անփոխարելիներ չկան: Մենք բավականին շատ կադրեր ունենք, այնպես չի, որ Հայաստանը կադրեր չունի, նայած թե ինչպիսի մոդել ես ընըրում հետագայի համար ու ում ես տեսնում: Դա կապված չէ անձի հետ, կարող է անձը լավ աշխատի, բայց քաղաքական թիմ փոխվի ու նա էլ փոխվի՛՛: 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ