20 Հունիսի, Saturday, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

՛՛… Զարուհուն կախաղան կհանեին՛՛ /վիդեո/

“Երբ պատգամավոր Զարուհի Փոստանջյանն այդ հարցը հնչեցրեց, հազվագյուտ դեպքերից էր, երբ ես ամաչեցի, որ այս ազգի զավակն եմ”,- այսօր “Հենարան” ակումբում հայտարարեց ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանը: Եթե Ադրբեջանի պատվիրակության անդամը հանկարծ իրենց նախագահին նման հարց տար, Գ. Այվազյանի խոսքով` նրան Ադրբեջանում կախաղան կհանեին, կյանքը դժոխք կդարձնեին եւ ոչ թե “ծաղիկներով կդիմավորեին”: Սա, ըստ բանախոսի, ցույց է […]

Անկախ Ադրբեջանի պատմության ամենախայտառակ ու ամոթալի ընտրությունները

Երկու օրից` հոկտեմբերի 9-ին, Ադրբեջանում տեղի կունենան նախագահական ընտրություններ: Նախագահ Իլհամ Ալիեւը ազատվեց բոլոր հնարավոր եւ անհնար թեկնածուներից` մնալով միայնակ: Սա ցույց է տալիս ռեժիմի թուլությունը: Այս մասին այսօր ”Հենարան” մամուլի ակումբում լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ ասաց ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանը: Նա նշեց նաեւ, որ անկախ Ադրբեջանի պատմության մեջ գալիք ընտրություններն ու դրան նախորդած […]

Ամեն տեղ հաճախում է , բացի գեյ ակումբներից

“Ժողովրդական” կուսակցության առաջնորդ Տիգրան Կարապետյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով ԵԽԽՎ-ում Զարուհի Փոստանջյանի՝ Սերժ Սարգսյանին տված հարցի մասին նկատեց, որ երեկ իրեն հարցրել են. ”Իսկ դուք հաճախում եք խաղատուն պարոն Կարապետյան: Ես  էլ պատասխանեցի՝ ես ամեն տեղ հաճախում եմ բացի գեյ ակումբներից”:  

Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ծննդյան օրվա առթիվ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ծննդյան օրվա առթիվ: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, Սրտանց շնորհավորում եմ Ձեզ՝ ծննդյան օրվա առթիվ: Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և նոր հաջողություններ Ձեր պետական ծառայության մեջ` ի նպաստ Ռուսաստանի Դաշնության բարգավաճման: Ձեր անվան հետ անքակտելիորեն կապված են Ռուսաստանի Դաշնությունում մասշտաբային […]

“ՀՀԿ-ը լավ գիտեր ինչ հարց է տալու Զարուհին”)

Երեկարատեւ լռությունից հետո այսօր լրագրողների հետ հանդիպմանը “Ժողովրդական” կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը տեղեկացրեց, որ մոտ վեց ամիս շրջել է աշխարհով, իննը պետություն է այցելել և վերադառնալով Հայաստան` որևէ փոփոխություն քաղաքական դաշտում չի արձանագրել: Խոսելով իշխող կուսակցության մասին Տիգրան Կարապետիչը նկատեց. “՛՛Հանրապետականը՛՛ կնոպկա չի սղմում առանց ցուցում: Ինտրիգա պետք՝ ժողովրդին շեղելու, ինչը 20 տարի հաջողվումա իշխանությանը: […]

Լավրովն ու Քերին Սիրիայի հարցով կոնֆերանսը կանցկացնեն նոյեմբերին

Մոսկվան նախատեսում է Սիրիայի հարցով “Ժնեւ -2” կոնֆերանսն անցկացնել նոյեմբերի կեսերին: Այդ մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը` ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի հետ բանակցությունների արդյունքում, փոխանցում է ИТАР-ТАСС-ը: Քերին նշել է, որ կոնֆերանսի վերջնական ամսաթիվը որոշում է ՄԱԿ-ը: Ռուսաստանի արտգործնախարար Լավրովն էլ Սիրիայի ընդդիմության ազգային կոալիցիային կոչ է արել “խոսել միաձայն”: Լավրովն ասել […]

ՀՀԿ-ական պատգամավորները չխոսեցին /վիդեո/

ՀՀԿ-ական պատգամավորներ Դավիթ Հարությունյանը և Արփինե Հովհաննիսյանը չնայած նույն ինքնաթիռով էին ժամանել Ստրասբուրգից՝ “Ժառանգության” պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հետ, սակայն ժամանման սրահ մտան ավելի վաղ: Նրանք հրաժարվեցին որևէ մեկնաբանություն տալ, պատճառաբանելով , որ հոգնած են` կհանգստանան հետո կարտահայտեն իրենց տեսակետը: Հիշեցնենք, Ստրասբուրգում կայացած ԵԽԽՎ աշնանային նստաշրջանին հայաստանյան պատվիրակ Զարուհի Փոստանջյանը՝ հոկտեմբերի 2-ին ՀՀ նախագահին հարցադրում էր […]

Զարուհուն դիմավորեցին փուչիկներով /վիդեո/

“Զվարթնոց” օդանավակայանում Փարիզից ժամանող ԱԺ “Ժառանգություն” խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանին դիմավորելու են եկել ոչ միայն ժառանգականներ, այլ քաղաքական, հասարակական գործիչներ: Այստեղ են “Նոր ժամանակներ” կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը, “ՀԱԿ”-ի ներկայացուցիչներ, պատգամավորի ամուսինը, երեխաները: “Ժառանգության” փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ ՀՀ նախագահի նստավայրից կարգադրվել է, որպեսզի Փոստանջյանին չդիմավորեն բողոքի ակցիայով: Նրա խոսքով` Փոստանջյանը […]

“Փող են տվել” . խնդրեց փոխանցել Փոստանջյանին

Henaran.am-ի խմբագրություն է դիմել ՛՛Երաշխավոր հայրենասեր այրիների՛՛ Հ/Կ և “Երաշխավոր երգչախումբ Տիգրան մեծ” համատիրության նախագահ Նվարդ Հովակիմյանը, ով խնդրում էր իր խոսքը փոխանցել ԱԺ ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանին: Կնոջը վիրավորել է ԵԽԽՎ-ում Փոստանջյանի հարցն՝ ուղղված նախագահ Սերժ Սարգսյանին: Հովակիմյանը նախապես հայտարարեց, որ իշխանամետ չէ, ավելին իշխանությունից հեռու մարդ է և միայնակ իր երկու ուսանող […]

Ընդդիմության սով /վիդեո/

ՀԱԿ նախկին անդամ Երջանիկ Աբգարյանը այլևս չի ուզում խոսել քաղաքական այս ուժի մասին: Նրա դիտարկմամբ՝ Հայաստանում ընդհանրապես առողջ ընդդիմություն չկա.”ՀԱԿ-ի խոհանոցին հիմա ծանոթ չեմ: Ես էլ Ձեզ նման դրսից նայող մարդ եմ”,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում նկատեց Երջանիկ Աբգարյանը: “Այն ինչ հիմա կատարվում է ընդդիմադիր դաշտում չի բովանդակում առողջ ընդդիմությանը”,-հավելեց քաղաքական գործիչը: Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի