22 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Իմ տրամադրությունը միշտ բարձր է. Իշխան Զաքարյանի հարցը լուծվել է

Այսօր Ազգային ժողով էր եկել Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը: Լրագրողների աչքից չվրիպեց, որ նա մտավ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանի աշխատասենյակ։ Երկար ժամանակ այնտեղ մնալուց հետո Զաքարյանը դուրս եկավ և տեսնելով, որ լրագրողներն սպասում են, ասաց` ոչ մի հարց:

Այնուամենայիվ, փորձեցինք հստակեցնել` շարունակելու է պաշտոնավարել: Սակայն Իշխան Զաքարյանն անպատասխան թողեց հարցը: Դիտարկմանը, թե բարձր տրամադրություն ունի, ՎՊ նախագահը պատասխանեց. ”Իմ տրամադրությունը միշտ բարձր է, բայց հետո էլի … երբ կգամ Ազգային ժողով”:

Հիշեցնենք, Վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնավարման ժամկետը լրանում է վաղը` նոյեմբերի 5-ին: ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի խոսքով, ՀՀԿ-ում դեռևս չի քննարկվել այս պաշտոնի հարցը: Մինչդեռ կուլիսյին ծոսակցությունների համաձայն` Իշխան Զաքարյանը կշարունակի զբաղեցնել ՎՊ նախագահի աթոռը: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ