21 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Լեհաստանը` որպես Արևելյան գործընկերության նախաձեռնող, հնարավորինս կնպաստի ԵՄ-Հայաստան համագործակցության ամրապնդմանը. դեսպան

Երևանի պետական համալսարանի և Կրակովի Յագելոնյան համալսարանի կողմից Երևանում կազմակերպված կլոր-սեղան քննարկման ընթացքում հայ և լեհ քաղաքագետներն անդրադարձել են Արևելյան գործընկերության ձեռքբերումներին և ապագային, ինչպես նաև ԵՄ-Հայաստան համագործակցության հեռանկարներին:

՛՛Արևելյան գործընկերություն և Հայաստան. նպատակներ, փորձառություն և մարտահրավերներ՛՛ խորագրով գիտաժողովին մասնակցում էին Յագելոնյան համալսարանի միջազգային և քաղաքական ուսումնասիրությունների ֆակուլտետի դեկան պրոֆեսոր Բոգդան Շլախտան և դոկտոր, պրոֆեսոր Պիոտր Բարյորը, ինչպես նաև հայ քաղաքական հետազոտողներ, ԵՊՀ-ի դասախոսներ և ուսանողներ:

Քննարկման հայ մասնակիցներից էին, մասնավորապես, Վայոց ձորի մարզպետ պրոֆեսոր Էդգար Ղազարյանը, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Թևան Պողոսյանը, ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան  պրոֆեսոր Գեղամ Պետրոսյանը, ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Արթուր Ղազինյանը, ԵՊՀ ռեկտորի խորհրդական պրոֆեսոր Ալեքսանդր Մարկարովը:

Հայ և լեհ քաղաքագետների հանդիպմանն աջակցել է Լեհաստանի ԱԳՆ հանրային և մշակութային դիվանագիտության դեպարտամենտը` Հանրային դիվանագիտության բնագավառում համագործակցություն 2013՛՛ ծրագրի շրջանակներում:

Կլոր սեղանի մասնակից, Հայաստանում Լեհաստանի դեսպան Զդիսլավ Ռաչինսկին ընդգծել է, որ Լեհաստանը` որպես Արևելյան գործընկերության նախաձեռնող, հնարավորինս կնպաստի ԵՄ-Հայաստան համագործակցության ամրապնդմանը, ինչպես նաև կաջակցի Հայաստանում բարեփոխումների և համակարգային փոփոխությունների գործընթացներին, որոնք կմոտեցնեն Հայաստանը ԵՄ-ին:

Բանավեճը սկսելուց առաջ մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգել են հետխորհրդային ժամանակաշրջանի Լեհաստանի առաջին վարչապետ Տադեուշ Մազովեցկու հիշատակը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ