21 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

“Երբ ես գնդապետ ստացա, ինքը 7-րդ դասարանի աշակերտ էր”. ո՞վ է Սայաթ-Նովա 10-ի իրական սեփականատերը/վիդեո/

Սայաթ-Նովա 10-ում կաթսայատան փոխարեն բազմապրոֆիլ շենքի կառուցապատման դեմ դուրս եկած բնակիչ` գնդապետ Ալբերտ Սարգսյանը պատրաստ է պայքարել նաև բազմամյա փորձ ունեցող իրավաբանի գիտելիքներով:

Henaran.am-ի հետ զրույցում Ալբերտ Սարգսյանը տեղեկացրեց, որ շենքը իրականում այն մարդունը չէ, ով ներկայանում է որպես սեփականատեր.”Սրա տերը մի պաշտոնյա է, որը տեր է կանգնում էս ամեն ինչին, թշնամացել է ժողովրդի հետ, իրա բառերով թասիբի է ընկել ու էս մարդկանց կյանքը դժողքի ա վերածում”,-պատմեց գնդապետը:

Նա նշեց, որ անձամբ հանդիպել ու զրուցել է հիշյալ պաշտոնյայի հետ, բայց որոշ նկատառումներից ելնելով՝ առայժմ չի ցանկանում հրապարակել նրա անունը.”Երբ որ պետք լինի, ես ոչ միայն անունը կտամ, այլև որոշակի կոնկրետ փաստեր կհրապարակեմ իրա կյանքից ու անցած ճանապարհից”:

Ալբերտ Սարգսյանը ասաց նաև, որ այդ անձնավորությունը փորձել է զարտուղի ճանապարհներով հերյուրանքներ տարածել իր անձի շուրջ.”Հայտարարելա, որ իմ ավտոն գողացվածա, որ ես իբր գնդապետ չեմ: Ես որ 93 թվականին գնդապետ եմ ստացել, ինքը դպրոցի 7-րդ դասարանի աշակերտ էր”:

Մանրամասները` Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ