21 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Ամոթ, խայտառակություն… հերթը Ղարաբաղինն է

”Հայաստանի իշխանություններն արդեն բազմաթիվ ձևերով, բազմաթիվ մարդկանց միջոցով իրենց ձախողումն են ցուցաբերում: Ղարաբաղի հարցում մեր ժողովուրդն այնքան զրկանքներ, այնքան կորուստներ տալով է հաղթանակի հասել, որ ես ամաչում են նման հարցի դրվածքից”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը` մեկնաբանելով ՌԴ Պետդումայի պատգամավոր Ռոման Խուդյակովի հայտարարությունը, թե եթե ԼՂՀ-ի հասարակությունը ցանկանա ՌԴ կազմում հայտնվել, իրենք կարձագանքեն դրան:

Հարցին` արդյոք գրող-հրապարակախոս Զորի Բալայանի ՌԴ նախագահ Պուտինին ուղղված նամակը միտումնավոր էր գրված, որպեսզի ՌԴ իշխանությունների մոտ նման մեկնաբանություններ առաջացնի, Արամ Մանուկյանը պատասխանեց.

”Վեց հազար զոհով, տարիների տառապանքով ենք Ղարաբաղն ազատագրել դարձրել գործոն, բանակցային կողմ, որևէ մեկը, ով ուզում է լինի, Ղարաբաղի սուվերենության, արժանապատվության մասին իրավունք չունի խոսել”: Ըստ Մանուկյանի` իշխանություններն իրավունք չունեն Ղարաբաղի հարցը դնել սեղանի վրա` իրենց իշխանությունը պահելու համար:

”Դա խայտառակություն է, կորցրել ենք ամեն ինչ` գույք, արժանապատվություն, պատիվ, հեղինակություն, հիմա ինչ, արդեն հերթը հասել է Ղարաբաղին, ամոթ է, ամոթ է անգամ այդ հարցի` շրջապտույտի մեջ դնելը”,-հավելեց ընդդիմադիր պատգամավորը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ