06 Ապրիլի, Երկուշաբթի, 2026
KFC

ՀԱԿ-ը սա գնահատում է որպես քաղաքական ահաբեկման դրսեւորում

Նոյեմբերի 1-ին Ոստիկանությունը  արագ հայտնաբերել է Կոնգրեսի գրասենյակ  ներխուժած զինված անձին և խոստովանական բացատրություն ստանալուց հետո նույնքան արագ ազատ է արձակել նրան:

Իրենց իսկ բնորոշմամբ սպանության սպառնալիք կիրառած և խոստովանական բացատրություն տված անձը, ումից առգրավվել են նաև հանցագործության գործիք հանդիսացող դաշույնները, ազատ է արձակվել, և մինչ այս պահը օրենքի խախտմամբ քրեական գործ չի հարուցվել և սպանության սպառնալիք տված անձը չի ձերբակալվել և չի կալանավորվել: Սա հիմք է տալիս մտածելու, որ տվյալ անձը վայելում է իշխանությունների հովանավորությունը, եթե չի գործել նրա անմիջական հանձնարարությամբ:

Հայ Ազգային Կոնգրեսը, գնահատելով սա որպես քաղաքական ահաբեկման դրսևորում, հայտարարում է, որ նման ճղճիմ մեթոդները վկայում են իշխանության օրեցօր թուլացման մասին, և հոգեվարքի դրսևորում են:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ