15 Մայիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Համատարած գլխացավ Արարատի մարզպետարանում

“Երեք-չորս անգամ զանգելուց հետո էլ էս համարով չզանքեք, գլուխս ցավում ա”,-Henaran.am-ի թղթակցի հեռախոսազանգին այսպես պատասխանեց Արարատի մարզպետի խորհրդական Ալբերտ Յակուբովը, երբ խնդրեցինք մարզպետարանի վարչություններից մեկի հեռախոսահամարը: 

Ի դեպ, վարչության պետերից մեկն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ իր գլուխն էլ է ցավում:

“Իսկ նոր մարզպետը կապ ունի՞ ձեր գլխացավի հետ”,- հարցրինք մեր զրուցակիցներին:

“Չգիտենք ով կապ ունի, բայց դուք եք ձեր զանգերով ցավացնում մեր գլուխը”,-ասաց մարզպետարանի աշխատակիցը:

Նշենք, որ Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը պաշտոնը ստանձնել է այս տարվա հոկտեմբերի 10-ին: Մարզում տրամադրությունները բավական լարված են կապված նոյեմբերի 10-ին սպասվող Արարատի քաղաքապետի ընտրությունների հետ:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ