21 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Ոստիկանությունը պետք է պահպանի հասարակական կարգը. Շարմազանով

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը առաջիններից է, ով գնահատական է տվել այսօր Ազատության հրապարակից դեպի նախագահական ճանապարհին տեղի ունեցած Շանթ Հարությունյանի հեղափոխությանը: Հեղափոխությունը ցավոք արյունոտ ընթացք է ունեցել: ԱԺ փոխնախագահը դատապարտում է ցանկացած օրինախախտում: Այդ մասին նա հայտնեց Henaran.am-ի հետ զրույցում:

“Ցանկացած օրինախախտում իմ կողմից դատապարտելի է, հանրահավաքները պետք է լինեն օրենքի սահմաններում, իսկ յուրաքանչյուր ժողովրդավարական երկրում, այդ թվում՝ Հայաստանում, ոստիկանությունը պետք է ապահովի հասարակական կարգի պահպանումը, ինչն էլ այսօր արեցին մեր ոստիկանները: Սա է մեր քաղաքական դիրքորոշումը”,-նկատեց Շարմազանովը:

Հեղափոխության հանգրվանը 8 ոստիկանների մահակներից ստացած վնասվածքներով և մեկ ոստիկանի դանակահարության փաստով ավարտվեց: ԱԺ փոխնախագահը սա նույնպես դատապարտեց. “Եվ բոլոր նրանք, ովքեր նման հանցագործություն են կատարել, պետք է խստագույնս պատժվեն”:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ