16 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Դեղին գլխարկներով էշերը` օլիգարխի դեմ պայքարում/վիդեո/

Դեղին գլխարկներով և “Պայքարում ենք օլիգարխի դեմ” գրությամբ` զգեստավորված ավանակները այսօր անակնկալ հայտնվեցին Մաշտոցի պուրակում, որտեղ իրենց ամենօրյա ակցիան էին պատրաստվում մեկնարկել “Փրկենք հուշարձանը օլիգարխից ” նախաձեռնության անդամները: Կարեն Գևորգյան անուն, ազգանունով երիտասարդ էշատերը Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ իրենք տեղեկանալով այս ակցիաների մասին, որոշել են միանալ շարժմանը:

Հարցին, թե որտեղի բնակիչներ են ավանակները, Գևորգյանը պատասխանեց.”Տարբեր տեղերից, մասիվից էլ կան …”:

Նախաձեռնության անդամները հրաժարվեցին մեկնաբանել կատարվածը, սակայն ավանդական երթը այդպես էլ չկայացավ: Մինչ լրագրողները զրուցում էին “Փակ շուկա”-ի վերաբացման կողմնակից, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի հետ, նախաձեռնության անդամները աննկատ հեռացան:  

“Դեղին գլխարկավորների շարքերը գնալով նոսրանում են, ու իրենք փորձում են կենդանիների միջոցով բազմամարդության տպավորություն ստեղծել: Մենք գիտենք, որ կենդանիներին ակցիային մասնակից դարձնելը պատժվում է ՀՀ օրենսդրությամբ և կարծում եմ ոստիկանությունը անհրաժեշտ հետևություններ պետք է անի, քանի որ քաղաքի կենտրոնը ոչ կրկես է, ոչ կենդանաբանական այգի”,-նշեց Սուրենյանցը:

Մանրամասները` Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ