27 Հունվարի, Երեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Չի հավատում, թե կգտնվի մեկը, որ Զարուհուն մի բան կանի /վիդեո/

Ազգային ժողովի պատգամավոր, “Ազատ դեմոկրատներ” կուսակցության ղեկավար Խաչատուր Քոքոբելյանը առավել քան համոզված է, որ պատգամավորին ոչ մի վտանգ չի սպառնում ոչ խորհրդարանի շենքում, ոչ էլ դրսում: “ՀՀ շարքային քաղաքացինները, ցավոք սրտի, անվտանգ չեն Հայաստանում”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Խ. Քոքոբելյանը: Վերջինս չի հավատում, որ կգտնվի որեւէ մեկը, որ իր գործընկերուհուն՝ Զարուհի Փոստանջյանին, կարող է մի բան […]

Ոստիկանները մտնում են բնակարաններ ու ներգաղթյալների փնտրում

Ռուսաստանի ներքին գործերի նախարարության Մոսկվայի վարչության ղեկավարը հանձնարարել է մինչեւ տարեւերջ ստուգել բոլոր բնակարանները, որտեղ կարող են ապօրինի ներգաղթյալներ լինել, գրում է lenta.ru-ն: Նա ասել է, որ “քաղաքում չպետք է մնա եւ ոչ մի տեղ, որտեղ կարողանան թաքնվել ներգաղթյալները”: 

Փոստանջյանին անվանեց՝ Բոստանջյան, վիճեցին…

՛՛Մեզ՝ ԱԺ պատգամավորներիս է վիճարկվել բոլոր կուսակցական կողմնորոշումները մի կողմ դնել և պարտավորվել ճանաչել ԼՂՀ անկախությունը: Սա բխում է ՀՀ-ի շահից՛՛,-այսօր Ազգային ժողովուի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստումասաց ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Նշենք, որ պատգամավորը ներկայացնում էր ԼՂՀ-ի անկախության ճանաչման վերաբերյալ զեկույց:  ՛՛ԽՍՀՄ տարիներին պատգամավորները կարողացան ուժ գտնել ու ճանաչել ԼՂ-ն իբրև ինքնավար մարզ: […]

Հայաստանը միշտ փորձել է հավասարակշռված արտաքին քաղաքականություն վարել. Ջ. Ապատուրայ

”Հստակ է մեզ համար, որ Հայաստանը ռազամավարական գործընկերություն ունի ՌԴ-ի հետ, և դա որևէ մեկը չի վիճարկում, դա Հայաստանի կայացրած ինքնիշխան որոշումն է՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը՝ ի պատասխան հարցի, թե ինչպես է տեսնում Հայաստանի բալանսավորված անվտանգության համակարգը, երբ Հայաստանն իր անվտանգության գործոնով […]

ՀՀ-ում արմատացած կոռուպցիա է՝ բոլոր ոլորտները մոնոպոլացվել են.Արմեն Մարտիրոսյան/վիդեո/

Այս պահին ընթացող ազատամարտիկների և քաղաքական մի շարք կուսակցությունների կլոր- սեղան քննարկմանը տեսակետ հայտնեց նաև “Ժառանգություն” կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: Նա հայտնեց, որ իրենց կուսակցությունը պատրաստ է միանալ համատեղ պայքարին և ողջունում է ցանկացած համատեղ նախաձեռնություն, որը իր մեջ պայքարի ոգի ունի.”Ի սկզբանե կուսակցությունն ընդունել է ազատամարտիկների այս պայքարը, ի սկզբանե մեզ համար պարզ է […]

Հասկանալի է՝ ինչու ենք մենք որոշել անդամակցել Մաքսային միությանը. վարչապետ

Վարչապետ Տիգրան Սարգսյանը Մատենադարանում հանդիպել է հոկտեմբերի 17-20-ը Երևանում անցկացվող ՛՛Արարատի ստորոտին՛՛ խորագրով միջազգային մեդիաֆորումի մասնակիցներին: Վարչապետը, ժամանակակից աշխարհի արագ փոփոխությունների համատեքստում,  անդրադարձել է ՀՀ կառավարության ծրագրին և քաղաքականությանը, հայ ժողովրդի առանձնահատկություններից մեկին՝ սփյուռքին, նրա դերին, Հայկական աշխարհի տեսլականին: ՛՛Այսօր առաջին հերթին մենք պետք է հասկանանք, թե ինչպիսի փոփոխություններ են կատարվում աշխարհում և մեր ծրագրերը […]

Բաքվում սպառնում են վնասել ռուսներին

Բաքվում “Ղարաբաղի ազատագրման կազմակերպությունը” պահանջել է պատժել ուժայիններին, ովքեր Զեյնալովի ձերբակալության ժամանակ խփել են նրան: Կազմակերպության անդամները պահանջում են Զեյնալովին տեղափոխել Ադրբեջան եւ նրան այնտեղ դատել: Հակառակ դեպքում նրանք սպառնում են Ադրբեջանում ապրող ռուսների հանդեպ նույնպիսի վերաբերմունք ցուցաբերել, տեղեկացնում է “Էխո Մոսկվի”-ն: Հիշեցնենք, որ Օրհան Զեյնալովը ձերբակալվել էր Մոսկվայի Բիրյուլեւո շրջանում 25-ամյա Եգոր Շչերբակովին դանակահարելու […]

ԵԱՀԿ Մինսկի խումբը հայտարարություն է տարածել՝ ադրբեջանական կողմի կրակոցների առնչությամբ

ԵԱՀԿ Մինսկի խումբը հոկտեմբերի 17-ին հայտարարություն է տարածել՝ կապված ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում կրակոցների պատճառով ԵԱՀԿ հերթական դիտարկման ընդհատման հետ: Հայտարարությունը տեղադրված է ԵԱՀԿ պաշտոնական կայքում: Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է. “Այսօր ԵԱՀԿ թիմը՝ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկի գլխավորությամբ, մասնակցել է շփման գծի հարավային մասում անցկացված դիտարկմանը: Շփման գծի երկու կողմերի հրամանատարների կողմից […]

Հայ-վրացական սահմանը չի դառնա ռուս-վրացական

 Ֆրիդրիխ Էբերտի հիմնադրամի եւ “Համաձայնություն” վերլուծական կենտրոնի կողմից “Վրաստան. նախագահական ընտրություններ եւ եվրոպական հեռանկարներ” քննարկմանը Հայաստանում Վրաստանի դեսպան  Թենգիզ Շարմանաշվիլին մասնավորապես ասաց, որ  Հայաստանի եւ Վրաստանի միջեւ գործում է համաձայնագիր՝ ազատ առեւտրի մասին: “Մաքսային միությանն անդամակցելը չի խանգարի Հայաստանի եւ Վրաստանի միջեւ ապրանքների տեղափոխմանը”,-ասել է նա՝ ավելացնելով, որ եթե Հայաստանն անդամակցի Մաքսային միությանը, հայ-վրացական երկկողմ […]

Հայաստանում կրոնական ոստիկաննե՞ր կունենանք

“Միացյալ երիտասարդական լիգան” կառավարությանն առաջարկ է ուղարկել այսպես կոչված “կրոնական ոստիկանների վերաբերյալ”: Լիգայի համանախագահներ Սեւակ Հովհաննիսյանն ու Դանիել Պետրոսյանը “Հենարան” մամուլի ակումբում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նշեցին, որ օրինակ Ֆրանսիայում կրոնական ոստիկաններ են գործում, ովքեր հսկում են Եհովայի վկաներ աղանդի ներկայացուցիչներին: “15 000 ստորագրություն ենք հավաքել ու դիմել ենք կառավարությանը”,- ասաց Սեւակ Հովհաննիսյանը` նշելով մի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի