27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Դանդաղ սիրել կնոջը. նախարարի խորհուրդը՝ պատգամավորին

ԱԺ ԲՀԿ խմբակացության պատգամավոր Լյովա Խաչատրյանը ԱԺ-ում, խոսելով գազի կալորիականության մասին, հարց ուղղեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանին:

Նա մեկ օրինակով բացատրեց ներկայիս գազի կալորիկանությունը: ՛՛Գյուղերում մարդիկ, եթե ուզում են գազի վրա սուրճ եփել, սուրճը դնում են գազի վրա և այդ ընթացքում հասցնում են գնալ գոմ, կովերին կթել, կաթը տեղավորել, գալ տուն, կնոջը երկու անգամ սիրել, հետո նոր սուրճը եփում է: Ես կալորիայից չեմ հասկանում, բայց ես ուզում եմ իմանալ՝ արդյո՞ք հնարավոր չէ այն գազը ներկրել, որի կալորիան կարող է բարձր լինել և սուրճը շատ արագ եփել՛՛,-հարցրեց Լյովա Խաչատրյանը:

Արմեն Մովսիսյանը պատասխանեց Խաչատրյանին. ՛՛Ձեր բերած օրինակը, որ հասցնում են կնոջը երկու անգամ սիրել, ինձ թվում է՝ շատ արագ են սիրում, պետք է ուղղակի խորհուրդ տամ՝ դանդաղ սիրել՛՛,-կատակեց նախարարը: 

Նախարարը հայտնեց, որ հնարավոր է, որ ինչ-որ մի տեղ վթարային իրավիճակ լինի, որը կարող է որոշակի բարձրացնել կամ իջեցնել, բայց եղել է ժամանակ, որ գազի ճնշումը շատ բարձր է եղել, քան պայմանագրով է սահմանված եղել: ՛՛Հնարավոր է այդպիսի դեպքեր, բայց դա պարբերաբար բնույթ չի կրում՛՛,-ասաց նախարարը: Լյովա Խաչատրյանը արձագանքեց նախարարի պատասխանին, ասելով. ՛՛Չհասկացա ձեր ասած կնոջը սիրելու դանդաղ պահը, բայց իրոք մտավախություն կա, որ գազին օդ են խառնում և դա տեխնիկապես հանրավոր է և ընդունված պրակտիկա է սև բիզնեսի մեջ՛՛:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ