27 Հունվարի, Երեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արցախը Հայաստան է եւ վերջ. Է.Շարմազանով /վիդեո/

ՀՀԿ Գործադիր մարմնի նիստում գրող-հրապարակախոս Զորի Բալայանի  նամակը չի քննարկվել:  Նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ  Էդուարդ Շարմազանովը: Հիշեցնենք, որ Բալայանը դիմել էր ՌԴ նախագահին՝ կիսվելով Արցախի հիմնախնդրի մասին իր տեսակետը: ԱԺ փոխնախագահի մոտ այն տպավորությունն է, որ  այն մարդիկ, ովքեր փորձեցին մեկնաբանել նամակը՝ ուշադիր չեն կարդացել:  “Ինչ վերաբերում է մեր […]

Սերժ Սարգսյանը կմասնակցի Մարթենսի հուղարկավորությանը /վիդեո/

“Կգա ժամանակը եւ պաշտոնապես նախագահի մամուլի ծառայությունը կտեղեկացնի, թե մեկնո՞ւմ է Սերժ Սարգսյանը Վիլնյուս”,-քիչ առաջ ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Որպես ՀՀԿ խոսնակ, նա միանշանակ հայտարարեց, որ  ՀՀԿ-ի պատվիրակությունը  Սերժ Սարգսյանի գլխավորությամբ կմեկնի Բրյուսել՝ մասնակցելու  ԵԺԿ նախագահ Մարթենսի հուղարկավորությանը:

Հատուկ հանձնարարություններով դեսպանը` Բալայանին /վիդեո/

”Այդ գաղափարը վաղուց կար, դեռևս 80-ական թվականներից այդ մասին խոսվում էր, ղարաբաղյան շարժման սկզբնական շրջանից: Ըստ երևույթին, դա ավելի պատմական ակնարկ էր, քան նամակ”,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց հատուկ հանձնարարություններով դեսպան Լևոն Սարգսյանը` անդրադռնալով հրապարակախոս Զորի Բալայանի` ՌԴ նախագահին ուղղված նամակին: Հարցին` կողմ է արդյոք, որ ԼՂՀ-ն ընդգրկվի ՌԴ-ի կազմում, Լ. Սարգսյանը պատասխանեց. […]

Պուտինն ինչպես կընկալի` նամակը՝ աղերսագի՞ր, թե՞ ահազանգ /վիդեո/

ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը կարծում է, որ Զորի Բալայանին ՌԴ նախագահին գրած նամակի համար քննադատելուց կամ գովաբանելուց առաջ պետք է հականալ, թե ինչ է թաքնված այս ամենի հետևում: ՛՛Արցախի ու ՀՀ-ի անկախությունը, ես կասկած չունեմ, բոլորիս համար վեր է ամեն ինչից՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Մելքոնյանը` ընդգծելով, որ այս նամակը, մասնավորապես Գյուլիստանի պայմանագրի մասին հիշեցնելը […]

Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրային: Հանդիպմանը երկուստեք բարձր է գնահատվել ՆԱՏՕ-ի հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը գործընկերության բոլոր բնագավառներում: Զրուցակիցները գոհունակությամբ են արձանագրել, որ Դաշինքի հետ քաղաքական երկխոսությունը կրում է շարունակական բնույթ: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը բարձր է գնահատել Հայաստանի մասնակցությունը Կոսովոյում […]

Սա սիթիների դեմ պայքար չի … Բլեյանի մոտ համերգի էին /վիդեո/

“Փրկենք հուշարձանը օլիգարխից” նախաձեռնությունը այսօր հանդես եկավ պայքարի նոր մարտավարությամբ: Նախաձեռնությունը կազմակերպել էր համերգ՝  Երևանի Հարավ արևմտյան թաղամասում գտնվող Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում: Համերգը կրում էր “Երիտասարդները հանուն փակ շուկայի” խորագիրը: Մինչ “Ծածկած շուկայի” մոտ արդեն շուկայի սեփականատիրոջ կարմիր գլխարկներով աջակիցները պատրաստվում էին ակցիայի, “Փրկենք հուշարձանը օլիգարխից”՝ նախաձեռնության անդամները վայելում էին համերգը: “Այսօր մեր ակցիան իրականացնում […]

Անդաստիարակ մարդու բան է… /վիդեո/

”Անլուրջ հայտարարությունները չեմ մեկնաբանում, դա անլուրջ և պարզապես անդաստիարակ մարդու բան է”,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ նախագահի եղբայրը` ՛՛Փյունիկ՛՛ բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, հատուկ հանձնարարություններով դեսպան Լեւոն Սարգսյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է վերաբերում ՛՛Ժառանգության՛՛ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի՝ ԵԽԽՎ-ում հնչեցրած հարցին: Դիտարկմանը այսինքն այն, որ նախագահը խաղատներ է գնում հերյուրա՞նք է, կրտսեր […]

Դատի կտա վարչապետին

Վրաստանի նախագահի թեկնածու, Քրիստոնեա-դեմոկրատական շարժման առաջնորդ Գեորգի Թարգամաձեն պատրաստվում է դատի տալ երկրի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիին, քանի որ  նա իրեն “դավաճանի չափանիշ” է անվանել, փոխանցում է gazeta.ru-ն։ “Այդ մարդը միշտ աջակցում է այնպիսի դիրքորոշումների, որոնք հակասում են երկրի շահերին։ Իմ աչքում նա դավաճանի չափանիշ է”,- օրերս հայտարարել էր Բիձինա Իվանիշվիլին: “Մեղադրանքները, թե ես պետական դավաճան […]

Լևոն Սարգսյանի համար անակնկալ չէր եղբոր որոշումը /վիդեո/

Հատուկ հանձնարարություններով դեսպան Լեւոն Սարգսյանը տեղյակ չի եղել եղբոր` ՀՀ նախագահի՝ Մաքսային միությանն անդամակցելու որոշման մասին: Այս մասին Լ. Սարգսյանն ասաց լրագրողների հետ զրույցում: Հարցին, թե իր համար անակնկալ էր իր այդ որոշումը, նա պատասխանեց. ՛՛Ոչ, ինձ համար անակնկալ չէր: Ես տեղյակ չէի, բայց ուղղակի մտածում էի, որ այդպես էլ պետք է լինի, որովհետև չեմ […]

Ռուս երիտասարդին սպանած ադրբեջանցին դատարանում չի ընդունել իր մեղքը

Օրհան Զեյնալովը դատարանում իրեն մեղավոր չի համարել Եգոր Շչերբակովի սպանության մեջ, նա անգամ խնդրել է իրեն ազատ արձակել գրավի դիմաց, տեղեկացնում է Газета.Ru-ն: Հիշեցնենք, որ Զեյնալովին ձերբակալել էին հոկտեմբերի 15-ին: Ավելի վաղ նա ընդունել էր իր մեղքը: Մահացած Շչերբակովի ընկերուհին եւ սպանության մնացած վկաները ճանաչել են նրան: Նշվում է նաեւ, որ Օրհան Զեյնալովը մոսկովյան գրանցում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի