12 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Լեռնային Ղարաբաղի հարցում բացասական փոփոխություններ պետք է սպասել

”Հայաստանի կողմից տարիներ շարունակ տարվող ”ֆուտբոլային” դիվանագիտությունը փոխվեց քծնանքի դիվանագիտության”,- այսօր  ”Վիլնյուսից հետո ծառացած մարտահրավերները և ապագայի թաքնված հնարավորությունները” թեմայով քննարկման ժամանակ ասաց Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը:

Ըստ նրա` այս դեպքում երկիրը արհամարհված վիճակի մեջ է հայտնում: ”Փոքր պետություններն էլ ատամ են ցույց տալիս, բայց առանց ատամ ցույց տալո՞ւ, և ինչի՞ համար՝ Ղարաբաղի համար, Հայաստանի անվտանգությա՞ն համար, իհարկե՝ ոչ, արվում է իշխանությունը պահելու համար, հակառակ դեպքում քծնողական կերպարով չէինք ներկայանա”,-հավելեց Իշխանյանը: 

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի տնօրեն  Ստեփան Գրիգորյանն էլ իր հերթին նկատեց, թե ՌԴ-ի համար  կարևոր է Ադրբեջանի միացումը Եվրասիական տնտեսական միությանը: Սրա քինն, ըստ նրա, կլինի Լեռնային Ղարաբաղը: 

”Մենք ռազմական, տնտեսական, սոցիալական և հումանիտար համագործակցությունը տվել ենք մեկ պետության ձեռքը, սրանից հետևում է, ու Լեռնային Ղարաբաղի հարցում  պետք է փոփոխություններ սպասել, ընդ որում ոչ ի շահ Ղարաբաղի”:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ