31 Մայիսի, Saturday, 2025
KFC

Չի պատրաստվում հրաժարական տալ

Անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանն այսօր ԱԺ-ում լսումներին հարցրեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանին, թե ինչու է ռուսական կողմի հետ պայմանագիր կնքվել, որ հենց մինչև 2018 թվականը պետք է գազի գինն անփոփոխ մնա՝ 189 դոլար սահմանի վրա: 

Նախարարը պատասխանեց, որ մինչև 2018 թվականն այս սակագինը կգործի, իսկ Մաքսային միություն մտնելուց հետո մաքսատուրքը կվերացվի: Բացի այդ Մովսիսյանը հայտարարեց, թե կարող է այնպես լինի, որ Հայաստանը չանդամակցի ՄՄ-ին, սակայն այդ դեպքում ևս գազը 189 դոլար կլինի:

՛՛Կմտնենք, չենք մտնի, մենք մինչև 2018 թվականն այս գներն ունենք: Կարող է ինչ-որ բան այն չլինի ու չմտնենք՛՛,-ասաց նա:

Մարուքյանը նաև հարցրեց, թե ինչու է գազի գինը սահմանի վրա այլ, իսկ սպառողին այլ գնով է հասնում: ՛՛Ծախսերին նայեք, ու պարզ կլինի, գազը մտնում է  բարձր ճնշման տակ, ցածր ճնշում կատարելու համար համապատասխան աշխատանք է կատարվում, դրան ավելացվում է  ԱԱՀ-ը, որևէ կասկած եթե լինի, նստենք ու քննարկենք՛՛,-պատասխանեց Մովսիսյանը:

 Ինչ վերաբերում է ՛՛Հայռուսգազարդի՛՛ քսան տոկոս բաժնեմասի վաճառքին, ապա նախարարը վստահեցրեց, որ այդ բաժնեմասը իրենց իրավունք չէր տալիս գազի գների վրա ազդելու:

՛՛ Գազի գինն այստեղ չի որոշվում, այնտեղ է  որոշվում՛՛,-շեշտեց նա: 

Պատասխանելով այլ հարցերին՝ նախարարը հայտարարեց. ՛՛Ու չեմ պատրաստվում հրաժարական տալ՛՛:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ