10 Հունիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Այս կառավարությունը Ձեր գլուխն ուտելու է. Արսենյանը՝ նախարարին

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանն այսօր ԱԺ-ում լսումների ժամանակ հայտարարեց, որ  գազի պարտքի մասին գաղտնի պահելու կառավարության վերաբերմունքը ոչ այլ ինչ էր, քան արհամարհանք խորհրդարանի և հանրության նկատմամբ:

Պատգամավորը հասկանում է, որ բանակցությունների ընթացքում հայկական կողմի համար հեշտ չի եղել: ՛՛Չեմ ուզում ասել, որ ձեր վիճակը լավ է  եղել: Ես հասկանում եմ, որ մի կողմը բարձրացնում է գինը, սակայն ուզում եմ հասկանալ հետևյալը՝ դուք երբ հանրային լսումներ էիք անում, ոչ մի բան չհնչեցրիք այստեղ, որ մենք կուտակած պարտք ունենք՛՛:

Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանն արձագանքեց. ՛՛Փաստը մնում  է փաստ, որ մեր սպառողը վճարել է այնքան, որքան գազի գինը չի եղել, այսինքն՝ թանկացել է: Էժան ենք վճարել և որևիցե մեկի համար դժվար չէ հաշվարկել, թե ինչ գումարների մասին է խոսքը: Միգուցե ինչ-որ բան կարելի էր ավելի բաց անել կամ ավելի գաղտնի՛՛:

Արսենյանն ընդգծեց, որ գնահատում է Արմեն Մովսիսյանի գործունեությունը, սակայն նա պետք է զգուշանա այս կառավարությունից:

՛՛Զգույշ եղեք այս կառավարությունից, ձեր գլուխն ուտելու է այս կառավարությունը՛՛: 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ