01 Ապրիլի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Զարգացնել, խթանել, բարձրացնել, հզորացնել…Փաշինյանը ցույց տվեց կառավարության բառապաշարը

Հայ ազգային կոնգրես խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը 2014թ-ի բյուջեի եզրափակիչ ելույթում այն անվանեց հուսահատ, անողնաշար բյուջե: Իսկ մինչ այդ նա նշեց, թե ՀՀ Կառավարությունը բյուջեի ուղերձը մշակելիս ինչ բառապաշար է օգտագործել ՛՛Օգտագործել է հարվածային բառապաշարի մի հուժկու զինանոց՝ զարգացնել, խթանել, բարձրացնել, հզորացնել, աջակցել, նպաստել, ամրապնդել, կատարելագործել, ընդլայնել, խորացնել, արդիականցնել, ներգրավել, բարեփոխել, կարգավորել, զորացնել, օժանդակել, նույնիսկ […]

Միխայիլ Սահակաշվիլին կնոջ հետ հրավիրվել է Վրաստանի նորընտիր նախագահի երդմնակալության արարողությանը

Վրաստանի դեռեւս գործող նախագահ Միխայիլ Սաակաշվիլին հրավիրվել է մասնակցելու երկրի նորընտիր նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի երդմնակալության արարողությանը, տեղեկացնում է РИА Новости-ն: Հանդիսավոր արարողությանը հրավեր է ուղարկվել նաեւ երկրի նախկին նախագահ Էդուարդ Շեվարդնաձեին: Մինչդեռ նախօրեին Սահակաշվիլիի աշխատակազմից հայտնել էին, թե նրան չեն հրավիրել միջոցառմանը: 

Նախարարները Ազգային ժողովում ձանձրանո՞ւմ էին

Ազգային ժողովում քննարկվում է 2014թ-ի բյուջեի օրենքի նախագիծը: Սակայն քննարկումը կարծես թե ոչ պատգամավորներին է հետաքրքրում, ոչ էլ նախարարներին: Դահլիճը կիսադատարկ է, զեկուցում է Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը, սակայն պատգամավորներն ու նախարարները նրան չեն լսում: Հարցեր զեկուցողին միայն Հրանտ Բագրատյանն է ուղղում: Նույնիսկ վարչապետ Տիգրան Սարգսյանը դահլիճում չէ: Նա նիստի […]

Ի՞նչ պատասխան են տալու նախագահին

”Հույս ունենանք, որ կանխատեսւոմներ, միայն նշեմ, որ անցյալ տարի նույն եվրոպական բանկը ավելի ցածր աճի տեմպ էր կանխատեսել Հայաստանում ոչ ավելի քան հինգ տոկոս, բայց մենք ունեցանք յոթ տոկոս: Այս տարի մեր կանատեսումները 4.1%-ի շրջանակներում են, սպասենք, դեռ երկու ամիս կա, բայց ես հույս ունեմ, որ 2.5% չի լինի, կլինի ավելի բարձր՛՛,-Henaran.am-ի հարցին, թե հնարավոր […]

Անվայելուչ պահվածքի համար Օբամայի պահակախմբի աշխատակիցները հեռացվել են

ԱՄՆ Գաղտնի ծառայության ղեկավարությունը նախագահ Բարաք Օբամայի պահակախմբից հեռացրել է երկու աշխատակիցների՝ անվայելուչ պահվածքի պատճառով, տեղեկացնում է lenta.ru-ն: Ծառայությունից հեռացված Իգնասիո Սամորա-կրտսերի դեմ բողոքել է Վաշինգտոնի Hay-Adams հյուրանոցի ղեկավարությունը: Պարզվում է՝ 2013 թվականի մայիսին նա փորձել է ներխուժել հյուրանոցի սենյակներից մեկը, որտեղ մնում էր մի կին, որի հետ նա անցկացրել էր նախկին գիշերը: Հետաքննության համաձայն՝ […]

Ինչ ՛՛կիսեցին՛՛ Տիգրան Սարգսյանն ու Բագրատյանը /վիդեո/

Ազգային ժողովի նիստի ընդմիջմանը ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանին մոտեցավ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Մի քանի րոպե զրույցից հետո նրանց միացավ նաև վարչապետ Տիգրան Սարգսյանը: Քանի որ նիստի ընթացքում նախկին վարչապետը բավական ակտիվ կերպով հարցեր էր ուղղում ու քննադատում Տիգրան Սարգսյանի կառավարության ներկայացրած բյուջեn, Henaran.am-ը Բագրատյանից հետաքրքրվեց, թե արդյոք վարչապետը համաձայնեց Բագրատյանի քննադատությունների հետ: ՛՛Ոչ, […]

Տպավորություն է, որ ինչ-որ մեկն ուղղորդում է այս գործը. Ս. Սաֆարյան

Հայաստանի քաղաքական եւ մշակույթի մի շարք գործիչներ  երաշխավորագիր են հղել ՀՀ գլխավոր դատախազին` Վարդան Պետրոսյանի նկատմամբ խափանման միջոցը` կալանքը փոխելու համար: Մտավորականներից շատերը կոչ են անում իրավապահ մարմիններին փոխել իրենց վերաբերմունքը: Թատերագետ, ԱԹՍՄՀԿ նախագահ Արա Խզմալյանն այսօր “Հենարան” մամուլի ակումբում նշեց, որ ինքը արդեն որերորդ օրն է` չի դադարում զարմանալ, թե որքան վատ գիտենք մենք մեր օրենքները: […]

ԱԺ արտահերթ նիստ կգումարվի

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը ստորագրել է որոշում, ըստ որի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն` ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ, 2013 թ.-ի նոյեմբերի 15-ին՝ ժամը 12.00-ին, կգումարվի ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ՝ նախաձեռնողի սահմանած օրակարգով: Արտահերթ նիստի օրակարգը`ա) ՙԿուտակային կենսաթոշակների մասին՚ ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին՚ օրենքի նախագիծ(առաջին ընթերցում), (երկրորդ ընթերցում)  բ) ՙԵկամտային հարկի եւ պարտադիր կուտակային վճարի անձնավորված հաշվառման […]

Նախագահի աշխատանքային այցը ԼՂՀ շարունակվում է /ֆոտո/

Նախագահ Սերժ Սարգսյանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն աշխատանքային այցի երկրորդ օրը ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի հետ դիտել է ՛՛Տիգրանակերտ՛՛ զորավարժարանում անցկացված ՛՛տանկային երկամարտ՛՛-ը, որտեղ մրցութային կարգով որոշվել է կրակային և այլ չափանիշներով լավագույն մասնակիցը: Հայկական երկու հանրապետությունների ղեկավարները նույն զորավարժարանում այնուհետ հետևել են ՛՛Պաշտպանության բանակի հարվածային խմբավորմանը բարձր աստիճանի մարտական պատրաստականության բերումը. պաշտպանության կազմակերպում, պաշտպանողական մարտի […]

Ադրբեջանում ԱՄՆ դեսպանն անդրադարձել է ԼՂ հարցին

Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը երկրի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողների հետ հանդիպման ժամանակ խոսել է ԼՂ հակամարտությունից, փոխանցում է apa.az-ը:  Նա ասել է, որ գործելով ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ համատեղ՝ իրենք անում են հնարավորը` այդ հակամարտության կարգավորման համար։  “Հիմնական խնդիրն այն է, որ թե՛ Ադրբեջանը, թե՛ Հայաստանն առավել շատ ջանքեր են ակնկալում մեծ պետություններից՝ հատկապես […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

Ամենաընթերցված